ARM | RUS |

Սիսիանի ավագանու ընդդիմադիր 7 անդամ դիմել է դատարան. նրանց լիազորութունները դադարեցվել են. «Հետք»

24.03.25 | 17:36

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին: Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Մասնավորապես դադարեցվել է «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ավետիսյանի և Ավագ Ասատրյանի լիազորությունները, ինչպես նաև «Հանրապետական» խմբակցությունից՝ Մարինե Գրիգորյանի, Գևորգ Դավթյանի, Անի Հարութունյանի, Դավիթ Դավթյանի և Ջիվան Մարգարյանի լիազորությունները: Որպես լիազորությունների դադարեցման հիմք նշված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»: Աննա Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել են ընթացակարգային խախտումներով: Մասնավորապես, նշում է, որ համայնքի պաշտոնական կայքում և հրապարակային ծանուցումների www.azdarar.am կայքում 14.02.2025թ․-ի՝ Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստի մասին տեղեկատվության մեջ ավագանու անդամների, այդ թվում՝ իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշման նախագիծ ներկայացված չի եղել, օրակարգում այդպիսի հարց չի եղել: Հետևաբար, նիստը սկսելուց առնվազն յոթ օր առաջ որոշման նախագիծ իրեն չի տրամադրվել, ինչն օրենքի պահանջ է: Այդ հարցը ներառվել է օրակարգ հենց նիստի օրը՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, ըստ որի՝ Աննա Ավետիսյանը 4-րդ նստաշրջանի 7 նիստից մասնակցել է միայն 3-ին: Աննա Ավետիսյանը ավագանու այդ նիստին չի մասնակցել: Մինչդեռ Ա. Ավետիսյանն ասում է, որ «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ ներառված չեն մշտական հանձնաժողովների կազմերում, քանի որ մատնացույց են արել ավագանու կանոնակարգի անհամապատասխանությունները օրենքի պահանջին, որը վերաբերում էր նաև հանձնաժողովների անդամների թվին, և հրաժարվել են մասնակցություն ունենալուց: Դրանից հետո դիմել են Սյունիքի մարզպետարան, խախտումն արձանագրվել է, սակայն կանոնակարգում փոփոխություն կատարելուց հետո ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամները չեն ներառվել հանձնաժողովներում: Աննա Ավետիսյանը եղել է Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության» խմբակցության անդամ, քարտուղար և ընդգրկված չի եղել մշտական հանձնաժողովներից որևէ մեկում: Աննա Ավետիսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամկետում համայնքի ղեկավարի որոշումները երբևէ չի ստացել: Բացի այդ, մինչև լիազորությունների դադարեցումը համայնքի ղեկավարի կողմից համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաև քննարկումներ կազմակերպելու համար կահավորված սենյակ կամ դահլիճ չի տրամադրվել ո՛չ իրեն, ո՛չ խմբակցության որևէ անդամի: Ավագանու արդեն նախկին անդամն ասաց, որ 2024թ. հոկտեմբերի 24-ի ավագանու նիստում, երբ ընտրում էին համայնքի ղեկավար, որին մասնակցել է նաև Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը, տեղեկացրել է, որ խոչընդոտվում է խմբակցության ավագանու անդամների, այդ թվում՝ իր ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարումը: Նա դիմել է նորընտիր համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելանին՝ ապահովելու պայմաններ մշտական հանձնաժողովի նիստերում խմբակցության անդամ ավագանիների մասնակցության համար և ապահովել օրենքով սահմանված պայմանները ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարման համար: Այս մասին Աննա Ավետիսյանը նշել է նաև իր հացադիմումում: «Սիսիան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը, Ավագանու «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ավագանու անդամները շարունակել են ոչ իրավաչափ գործողություններով և անգործությամբ փաստական անհնարինություն ստեղծել Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների և, մասնավորապես, ավագանու անդամ Աննա Ավետիսյանի համար ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարման առումով»,- նշված է հայցադիմումում: Աննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ավագանու նիստերին իրենց մասնակցությունը գրեթե ձևական բնույթ էր կրում: Հարցերի քննարկման ժամանակ փորձել են հարց բարձրացնել, ելույթ ունենալ, սակայն ամբողջ նիստի ընթացքում այդպես էլ իրենց հնարավորություն չի տրվել: Միայն նիստի ավարտից հետո հարցրել են՝ «ինչ էիք ասում, դե ասեք»: Ավագանու նախկին անդամը նշեց, որ այդ ամենը շատ սուր արտահայտվում էր համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն, երբ նա 2024թ. հոկտեմբերին հրաժարական տվեց, հույս ունեին, որ նոր համայնքի ղեկավարը կվերանայի մոտեցումը, սակայն գրեթե ոչինչ չփոխվեց: Նշենք, որ տևական ժամանակ է Սիսիանում լարված մթնոլորտ է: 2022թ. հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանին իր առաջին նիստում Արմեն Հակոբջանյանին ընտրել է որպես համայնքի ղեկավար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանին Սիսիան համայնքի ղեկավար ընտրվելու հարցում աջակցել էր «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից ավագանու մանդատ ստացած Նախշուն Յազուլյանը, քանի որ ՔՊ-ն մեծամասնություն չէր և ինքնուրույն չէր կարող համայնքի ղեկավար ընտրել։ Սակայն, հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չեն կայացել, և Արմեն Հակոբջանյանը չի ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները: Դրանից հետո Կառավարությունը որոշեց Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել, և նոր ընտրություններ նշանակել: 2023թ․ մարտին կայացած նոր ընտրություններից հետո Արմեն Հակոբջանյանին հաջողվեց ընտրվել համայնքապետ, սակայն ստիպված հրաժարականի դիմում ներկայացրեց 2024թ. հոկտեմբերին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այլևս չէր վստահում համայնքի ղեկավարին:


Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

Արթիկի ճանապարհներին և Լանջիկի հատվածում բուք է

19:16

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով». Քննչական կոմիտե

«Փարաքար համայնքի նախկին ղեկավարի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի...

19:06

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ

18:03

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի ցուցահանդեսը

Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Հայոց վանքեր» խորագրով ջրաներկի...

17:39

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի մասին

«Վեոլիա ջուրը»՝ Բաբաջանյան 129 շենքի բակում ստեղծված իրավիճակի...

17:19

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին. Բաբայան

Դատավճիռների շուրջ 70 %-ը վերաբերում է տրանսպորտային հանցագործություններին....

17:03

«Եկեք տղավարի էս հարցը լուծենք». քրեական ենթամշակույթի համար կանայք պակաս հասանելի են, քան տղամարդիկ. Փաշինյան

«Եկեք տղավարի էս հարցը լուծենք». քրեական ենթամշակույթի համար կանայք պակաս հասանելի են, քան...

16:46

Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է մեկ շաբաթով

Դավիթ Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստը հետաձգվել է մեկ...

16:29

2026թ. մայիսի 25-ից մեկնարկելու են Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը

2026թ. մայիսի 25-ից մեկնարկելու են Երևան-Կազան-Երևան երթուղով կանոնավոր...

16:09

Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Երևան-Երասխ-Մեղրի ճանապարհին ավազով բարձված բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և...

15:52

Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքը. նա կմնա կալանքի տակ. Բաբայան

Վերաքննիչ դատարանը մերժել է Արշակ Սրբազանի կալանքի դեմ բողոքը. նա կմնա կալանքի տակ....

15:35

Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլուզվել է քաղաքացու վրա, նա տեղում մահացել է

Արթիկում տան մուտքի բետոնե ծածկը փլուզվել է քաղաքացու վրա, նա տեղում մահացել...

15:14

Դեռահասների շուրջ 12%-ը համացանցային խնդրահարույց խաղերի ռիսկի տակ է

Դեռահասների շուրջ 12%-ը համացանցային խնդրահարույց խաղերի ռիսկի տակ...

14:45

Ուշացած արդարադատություն չպիտի լինի, այն մերժված է, հետևողական եմ դատավորների քայլերին․ ԲԴԽ նախագահ

Ուշացած արդարադատություն չպիտի լինի, այն մերժված է, հետևողական եմ դատավորների քայլերին․ ԲԴԽ...

14:23

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրհետապնդումը դադարեցնելու դեպքերով բացասական դինամիկա եմ տեսնում. Վարդապետյան

Վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրհետապնդումը դադարեցնելու դեպքերով բացասական դինամիկա...

14:13

Եղվարդում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին մաhացել է

Եղվարդում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին...

13:38

2025-ի 11 ամիսներին 1524-ով քիչ երեխա է ծնվել. բնական հավելաճը կազմել է 6 228 մարդ

2025-ի 11 ամիսներին 1524-ով քիչ երեխա է ծնվել. բնական հավելաճը կազմել է 6 228...

13:19

Եթե տիրադավների և նրանց միացած հոգևորականների՝ եկեղեցին «բարեփոխելու» ձգտումն անկեղծ լիներ, չէին սպասի իշխանության ցուցումներին. Սուրեն Մանուկյան

Եթե տիրադավների և նրանց միացած հոգևորականների՝ եկեղեցին «բարեփոխելու» ձգտումն անկեղծ լիներ, չէին...

13:08

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 31, զոհվել՝ 6 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

12:49

Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում է, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով է որոշել, որ էդ կարմիր լույսը հենց տենց պետք է վառի. Փաշինյան (Տեսանյութ)

Էն կարմիր լույսը, որ մեր փողոցներում վառում է, լեգիտիմության խնդիր ունի, որովհետև պարզ չի, իսկ ով...

12:23

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55