ARM | RUS |

Սիսիանի ավագանու ընդդիմադիր 7 անդամ դիմել է դատարան. նրանց լիազորութունները դադարեցվել են. «Հետք»

24.03.25 | 17:36

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանին 2025թ. փետրվարի 14-ի հերթական և նույն ամսվա 19-ի արտահերթ նիստերով վաղաժամկետ դադարեցրել է ընդդիմադիր խմբակցությունների ավագանու 7 անդամի լիազորությունները: Նրանց փոխարեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ավագանու մանդատը տվել է համապատասխան ընտրացուցակների հաջորդ համարի թեկնածուներին: Լիազորությունները դադարեցված ավագանու անդամները դիմել են Վարչական դատարան՝ իրենց լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին գրում է «Հետք»-ը:

Մասնավորապես դադարեցվել է «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ավետիսյանի և Ավագ Ասատրյանի լիազորությունները, ինչպես նաև «Հանրապետական» խմբակցությունից՝ Մարինե Գրիգորյանի, Գևորգ Դավթյանի, Անի Հարութունյանի, Դավիթ Դավթյանի և Ջիվան Մարգարյանի լիազորությունները: Որպես լիազորությունների դադարեցման հիմք նշված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ «Ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»: Աննա Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամների լիազորությունները դադարեցվել են ընթացակարգային խախտումներով: Մասնավորապես, նշում է, որ համայնքի պաշտոնական կայքում և հրապարակային ծանուցումների www.azdarar.am կայքում 14.02.2025թ․-ի՝ Սիսիան համայնքի ավագանու հերթական նիստի մասին տեղեկատվության մեջ ավագանու անդամների, այդ թվում՝ իր լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշման նախագիծ ներկայացված չի եղել, օրակարգում այդպիսի հարց չի եղել: Հետևաբար, նիստը սկսելուց առնվազն յոթ օր առաջ որոշման նախագիծ իրեն չի տրամադրվել, ինչն օրենքի պահանջ է: Այդ հարցը ներառվել է օրակարգ հենց նիստի օրը՝ համայնքի ղեկավարի առաջարկությամբ, ըստ որի՝ Աննա Ավետիսյանը 4-րդ նստաշրջանի 7 նիստից մասնակցել է միայն 3-ին: Աննա Ավետիսյանը ավագանու այդ նիստին չի մասնակցել: Մինչդեռ Ա. Ավետիսյանն ասում է, որ «Քաղաքացու որոշում» խմբակցության ավագանու անդամներ ներառված չեն մշտական հանձնաժողովների կազմերում, քանի որ մատնացույց են արել ավագանու կանոնակարգի անհամապատասխանությունները օրենքի պահանջին, որը վերաբերում էր նաև հանձնաժողովների անդամների թվին, և հրաժարվել են մասնակցություն ունենալուց: Դրանից հետո դիմել են Սյունիքի մարզպետարան, խախտումն արձանագրվել է, սակայն կանոնակարգում փոփոխություն կատարելուց հետո ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամները չեն ներառվել հանձնաժողովներում: Աննա Ավետիսյանը եղել է Սիսիան համայնքի ավագանու «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության» խմբակցության անդամ, քարտուղար և ընդգրկված չի եղել մշտական հանձնաժողովներից որևէ մեկում: Աննա Ավետիսյանն ասաց, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամկետում համայնքի ղեկավարի որոշումները երբևէ չի ստացել: Բացի այդ, մինչև լիազորությունների դադարեցումը համայնքի ղեկավարի կողմից համայնքի բնակիչների ընդունելության, ինչպես նաև քննարկումներ կազմակերպելու համար կահավորված սենյակ կամ դահլիճ չի տրամադրվել ո՛չ իրեն, ո՛չ խմբակցության որևէ անդամի: Ավագանու արդեն նախկին անդամն ասաց, որ 2024թ. հոկտեմբերի 24-ի ավագանու նիստում, երբ ընտրում էին համայնքի ղեկավար, որին մասնակցել է նաև Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչը, տեղեկացրել է, որ խոչընդոտվում է խմբակցության ավագանու անդամների, այդ թվում՝ իր ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարումը: Նա դիմել է նորընտիր համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելանին՝ ապահովելու պայմաններ մշտական հանձնաժողովի նիստերում խմբակցության անդամ ավագանիների մասնակցության համար և ապահովել օրենքով սահմանված պայմանները ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարման համար: Այս մասին Աննա Ավետիսյանը նշել է նաև իր հացադիմումում: «Սիսիան համայնքի ղեկավարը, համայնքապետարանի աշխատակազմը, Ավագանու «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ավագանու անդամները շարունակել են ոչ իրավաչափ գործողություններով և անգործությամբ փաստական անհնարինություն ստեղծել Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամների և, մասնավորապես, ավագանու անդամ Աննա Ավետիսյանի համար ավագանու անդամի լիազորությունների և պարտականությունների կատարման առումով»,- նշված է հայցադիմումում: Աննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ ավագանու նիստերին իրենց մասնակցությունը գրեթե ձևական բնույթ էր կրում: Հարցերի քննարկման ժամանակ փորձել են հարց բարձրացնել, ելույթ ունենալ, սակայն ամբողջ նիստի ընթացքում այդպես էլ իրենց հնարավորություն չի տրվել: Միայն նիստի ավարտից հետո հարցրել են՝ «ինչ էիք ասում, դե ասեք»: Ավագանու նախկին անդամը նշեց, որ այդ ամենը շատ սուր արտահայտվում էր համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանի պաշտոնավարման ժամանակ, սակայն, երբ նա 2024թ. հոկտեմբերին հրաժարական տվեց, հույս ունեին, որ նոր համայնքի ղեկավարը կվերանայի մոտեցումը, սակայն գրեթե ոչինչ չփոխվեց: Նշենք, որ տևական ժամանակ է Սիսիանում լարված մթնոլորտ է: 2022թ. հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանին իր առաջին նիստում Արմեն Հակոբջանյանին ընտրել է որպես համայնքի ղեկավար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանին Սիսիան համայնքի ղեկավար ընտրվելու հարցում աջակցել էր «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունից ավագանու մանդատ ստացած Նախշուն Յազուլյանը, քանի որ ՔՊ-ն մեծամասնություն չէր և ինքնուրույն չէր կարող համայնքի ղեկավար ընտրել։ Սակայն, հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չեն կայացել, և Արմեն Հակոբջանյանը չի ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները: Դրանից հետո Կառավարությունը որոշեց Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել, և նոր ընտրություններ նշանակել: 2023թ․ մարտին կայացած նոր ընտրություններից հետո Արմեն Հակոբջանյանին հաջողվեց ընտրվել համայնքապետ, սակայն ստիպված հրաժարականի դիմում ներկայացրեց 2024թ. հոկտեմբերին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այլևս չէր վստահում համայնքի ղեկավարին:


Քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման...

17:23

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական...

17:09

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաև` կարկուտ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաև`...

15:52

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը և «ԶԻԼ» բեռնատարը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը և «ԶԻԼ»...

15:35

Հայաստանի ու Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ու Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են...

15:18

Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի...

15:03

Ինչ ձևաչափով կմասնակցի «Ուժեղ Հայաստան»-ը ՏԻՄ ընտրություններին

Ինչ ձևաչափով կմասնակցի «Ուժեղ Հայաստան»-ը ՏԻՄ...

20:17

Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած բարձրաստիճան հանդիպումներին

Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած բարձրաստիճան...

20:02

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարով

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս»...

13:17

Հայկազովի պայթյnւնն Արցախում պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր. Թանդիլյան

Հայկազովի պայթյnւնն Արցախում պատերազմի և դրան հաջորդած բռնագաղթի շարունակությունն էր....

13:03

Ռուբինյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ

Ռուբինյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի...

12:55

Խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սայաթ-Նովա գյուղում

Խուլիգանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է...

12:02

ԱՄՆ-ն շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը. աղբյուր

ԱՄՆ-ն շուրջ 7,5 մլն դոլար է հատկացրել Հայաստանում մեդիայի ֆինանսավորմանը....

10:21

Հրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում

Հրդեհ՝ թեփով ու ալյուրով բեռնված բեռնատարում

10:11

Կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Կայացել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

10:02

Մենք Հայաստանը մոտեցնում ենք ԵՄ-ին՝ աշխատելով նաև խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման ուղղությամբ. Ֆոն դեր Լայեն

Մենք Հայաստանը մոտեցնում ենք ԵՄ-ին՝ աշխատելով նաև խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ստեղծման...

13:53

Մենք ռազմաբազա բառը որևիցե հանդիպման ժամանակ չենք օգտագործել. ԱԽՔ

Մենք ռազմաբազա բառը որևիցե հանդիպման ժամանակ չենք օգտագործել....

13:39

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետները դեռ համաձայնեցված չեն

Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետները դեռ համաձայնեցված...

13:21

Մենք կախված չենք լինելու մեկ խողովակից, քմահաճույքից. Սիմոնյանը՝ գազային պայմանագրի փոփոխության մասին

Մենք կախված չենք լինելու մեկ խողովակից, քմահաճույքից. Սիմոնյանը՝ գազային պայմանագրի փոփոխության...

13:02

Պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել

Պայթյունի հետևանքով զինծառայող է մահացել

12:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02