«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել` Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից: Վարույթը հարուցվել է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Խաչատրյանի հաղորդման հիման վրա: Թե կոնկրետ ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում դատավորին և ինչ գործով է ներկայացվել հաղորդումը` դեռևս հայտնի չէ: Փորձեցինք դա պարզել Խաչատրյանից, նա հրաժարվեց՝ հարցազրույց չեմ տալիս։ Մեր աղբյուրից տեղեկացանք, որ խոսքը Աշոտ Հովհաննիսյանի կողմից հայցերը հետ վերադարձնելուն են վերաբերում։ Դատավորների Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որի քննությունը սկսվել է մարտի 17-ին, բայց դեռ չի ավարտվել` որոշում չկա։ Նշենք, որ դատավոր Աշոտ Հովհաննիսյանը հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել 2023-ին, քանի որ 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերում խոշոր չափի կանխիկ գումար էր նշել։ Նա գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի 2022թ․ տարեկան հայտարարագրի համաձայն՝ ունեցել է մոտ 26 մլն դրամ եկամուտ: Սակայն բանկային հաշիվներում եղել է 685 հազ. դրամ: Իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 106 հազ. ԱՄՆ դոլար, 21 մլն դրամ և 16 հազ. եվրո: 2021թ. Հայտարարագրում արտացոլվել է գրեթե նույն կանխիկ գումարը՝ 100 հազ. 500 ԱՄՆ դոլար, 20 մլն 300 հազ. դրամ և 15 հազ. 100 եվրո: Իսկ բանկային հաշիվներում պահվող գումարը՝ մոտ 187 հազ. դրամ և 4 հազ. դոլար: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
11:09 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
14:16 01.05.26
14:43 01.05.26
12:13 01.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44