ARM | RUS |

Գլխավոր դատախազն ԱԺ-ին ներկայացրեց Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

27.03.25 | 13:04

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Ներկայացնում ենք միջնորդագիրն ամբողջությամբ.

«Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված, պետական սեփականություն հանդիսացող 15 հազար 523 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 581,43 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2018 թվականի օգոստոսի 9-ին Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58217318 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2019 թվականի նոյեմբերի 6-ին թիվ 58217318 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ: Պետական գույքի կառավարման վարչության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից 3 հազար 596,8 քմ մակերեսով հողատարածքն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքի առթիվ 2020 թվականի հունիսի 23-ին Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է թիվ 17108920 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: 2020 թվականի հունիսի 29-ին թիվ 17108920 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ և նույն օրը միացվել թիվ 58217318 քրեական գործին: Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի ծառայողների կողմից իրենց լիազորությունների չարաշահմամբ Երևան քաղաքի Ավանեսով փողոցի 12 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի զբաղեցրած 6453 քմ մակերեսով հողատարածքից 580,63 քմ և 863,34 քմ մակերեսներով հողատարածքներն ապօրինի առանձնացնելու և օտարելու դեպքերի առթիվ 2018 թվականի հուլիսի 3-ին ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է թիվ 58214218 քրեական գործը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: 2020 թվականի մարտի 4-ին թիվ 58214218 քրեական գործն ընդունվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ, իսկ 2020 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել թիվ 58214218 քրեական գործը թիվ 58217318 քրեական գործին միացնելու մասին: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել թիվ 58217318 քրեական վարույթից թիվ 69113821 քրեական վարույթն անջատելու մասին: Թիվ 69113821 քրեական վարույթն ըստ մեղադրանքի՝ Արման Գալուստի Սահակյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Անդրանիկի Մարգարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Մազմանի Քասարյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ), Արսեն Սերյոժայի Ամյանի՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), Հայկ Արտուշի Կյուրեղյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, Արամ Արտավազդի Ենգոյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տիգրան Կարլենի Փոթիկյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Միքայել Լևոնի Հակոբյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայկ Հենրիխի Պետրոսյանի՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2021 թվականի դեկտեմբերի 30-ին կազմված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի մայիսի 10-ի որոշմամբ Արամ Ենգոյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայկ Կյուրեղյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Միքայել Հակոբյանի նկատմամբ՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Հայկ Պետրոսյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Տիգրան Փոթիկյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, Տարոն Մարգարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ), Անդրանիկ Քասարյանի նկատմամբ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ ոչ արդարացնող՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Երևանի քաղաքապետարանի և Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավար­ման վարչության իրավասու աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով, հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքից՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ «Երևանի թիվ 16 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի և Երևան համայնքի սեփականություն հանդիսացող «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստա­տություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքներից, անհիմն, որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում (կոնվերտացում) կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է թիվ 69138024 քրեական վարույթ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2024 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել թիվ 69138024 քրեական վարույթը թիվ 58217318 քրեական վարույթին միացնելու մասին: Բացի վերը նշված պաշտոնատար անձանցից, առերևույթ հանցագործություններին՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կատարմանը, Երևանի քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի, Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի, Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 12 հասցեում գտնվող՝ Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի և Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացած, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման (կոնվերտացման) կամ փոխանցման գործընթացին այլ անձանց մասնակցության դեպքի առթիվ 2025 թվականի հունվարի 21-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 69102425 քրեական վարույթը, որը նույն օրը միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որի վրա իրավական ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն՝ Երևան քաղաքի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող՝ Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ին հատկացված և պետական սեփականություն հանդիսացող հողամաuն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 2025 թվականի փետրվարի 19-ին Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 69107125 քրեական վարույթը, որը 2025 թվականի փետրվարի 20-ին միացվել է թիվ 58217318 քրեական վարույթին: Թիվ 58217318 քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ այն մասին, որ Տարոն Անդրանիկի Մարգարյանը, 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2011 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2018 թվականի հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն՝ հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն էական վնաս է պատճառել պետության և համայնքի իրավունքներին և օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ: Մասնավորապես. Տարոն Մարգարյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ և նպատակ ունենալով Երևան քաղաքի Թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և Պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ 15 հազար 523 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով հանցավոր ճանապարհով առանձնացնել շուրջ 1939 քմ մակերեսով հողատարածք, ապա այն օտարել իր և Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ իր օգնականին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճառյան փողոցի 40 հասցեում գտնվող՝ Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի կողմից զբաղեցրած 13 հազար 172 քմ մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից և ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ, այնուհետև, ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին, այդ թվում՝ սանիկին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2011 թվականից մինչև 2012 թվականն ընկած ժամանակահատվածում: Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 575 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,04 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 575 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2012 թվականից մինչև 2013 թվականն ընկած ժամանակահատվածում: Տարոն Մարգարյանը, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նույն նախադպրոցական ուսումնական հաստատության (Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ) զբաղեցրած՝ 6 հազար 452,9 քմ մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 863,34 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ներառել Սասունիկ Իսրայելյանի գույքային ֆոնդ, ինչից հետո այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, շուրջ 0,1 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 863,34 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, շուրջ 0,18 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք: Նկարագրված առերևույթ հանցավոր գործողությունները կատարվել են 2014 թվականից մինչև 2015 թվականն ընկած ժամանակահատվածում: Այսպիսով, գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա են բավարար փաստեր Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ 4 դրվագ (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերին), Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասին) և 447-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածին) հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի հիմք ընդունելով Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար Ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 96-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով՝ Մ Ի Ջ Ն Ո Ր Դ ՈՒ Մ Ե Մ Տալ համաձայնություն՝ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին»։


Վահագն Ալեքսանյանի հայտարարությունից հետո Բագրատ Սրբազանը հրապարակային դիմեց ԱԱԾ-ին

Վահագն Ալեքսանյանի հայտարարությունից հետո Բագրատ Սրբազանը հրապարակային դիմեց...

16:39

Երևանում մերսման սրահում գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ

Երևանում մերսման սրահում գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի...

16:27

Կուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է

Կուրսկի ազատագրման գործողությունն ավարտվել է

16:14

Սպիտակ տանը տեղեկացրել են Թրամփի եւ Զելենսկու «շատ արդյունավետ» զրույցի մասին Վատիկանում. Sky News

Սպիտակ տանը տեղեկացրել են Թրամփի եւ Զելենսկու «շատ արդյունավետ» զրույցի մասին Վատիկանում. Sky...

15:56

Պատշգամբի փլուզման հետևանքով՝ կինը լվացք փռելիս ընկել է

Պատշգամբի փլուզման հետևանքով՝ կինը լվացք փռելիս ընկել...

15:50

Իրանի նավահանգստում պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ

Իրանի նավահանգստում պայթյունի հետեւանքով կան զոհեր եւ...

15:43

Առաջիկա օրերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

Առաջիկա օրերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

15:26

«ՀայաՔվեն» ոգեկոչման արարողություն ու համերգ է կազմակերպել Նեմեսիսի» արձանի մոտ (ուղիղ)

«ՀայաՔվեն» ոգեկոչման արարողություն ու համերգ է կազմակերպել Նեմեսիսի» արձանի մոտ...

15:14

Ղրիմն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է, այն ժամանակավորապես օկուպացված է. Զելենսկի

Ղրիմն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է, այն ժամանակավորապես օկուպացված է....

14:47

ՄԻՊ-ը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները

ՄԻՊ-ը Հունաստանի դեսպանի հետ քննարկել է հակախտրականության ոլորտում առկա...

14:18

Ձեր օրոք հրապարակվեց Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի գաղտնի արխիվը․ Մինասյանը՝ Հռոմի պապի մասին

Ձեր օրոք հրապարակվեց Հայոց ցեղասպանության մասին Վատիկանի գաղտնի արխիվը․ Մինասյանը՝ Հռոմի պապի...

14:04

Այսօր ՀՀ-ն կարող է փուլ-փուլ ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, սա է մեր նպատակը. Փաշինյան (Տեսանյութ)

Այսօր ՀՀ-ն կարող է փուլ-փուլ ստանձնել սեփական սահմանների պահպանությունը, սա է մեր նպատակը....

13:45

Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին. Փայլան

Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին. Փայլան

13:17

Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ. Մխիթարյան

Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ....

12:47

ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար. Տիգրան Աբրահամյան

ՔՊ-ն իր քաղաքական գծին համահունչ ամեն ինչ անում է Թուրքիայի հույսերն արդարացնելնելու համար....

12:29

Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել նրանց, ովքեր պատերազմում պարտված «վարչապետի» են ընտրում. Զաքարյան

Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել նրանց, ովքեր պատերազմում պարտված «վարչապետի» են ընտրում....

12:12

Ավելի քան 30 մեդալ՝ 2 շաբաթում. Ծանրամարտի և ըմբշամարտի հայկական դպրոցները պատմություն են կերտում (Տեսանյութ)

Ավելի քան 30 մեդալ՝ 2 շաբաթում. Ծանրամարտի և ըմբշամարտի հայկական դպրոցները պատմություն են կերտում...

11:25

Անձրևային եղանակը կպահպանվի

Անձրևային եղանակը կպահպանվի

11:09

ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը ժամանել է Երևան

ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը ժամանել է Երևան

10:48

Լարսը բաց է, ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են

Լարսը բաց է, ՀՀ ճանապարհները հիմնականում անցանելի են

10:22

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

«Հրապարակ». Փաշինյանը ցուցակ է կազմում

09:46

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են

«Հրապարակ». Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել...

09:36

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը վախվորած է եւ անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն...

09:27

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

«Հրապարակ». Ինչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել

09:16

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում

«Փաստ». Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների...

09:02

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության համար

«Ժողովուրդ». 2 մլն դրամ դրոշ տեղադրելու, 24 մլն վարձակալության...

09:45

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

«Հրապարակ». Սրբուհի Գալյանի այցը ԱՄն ձախողվել է

09:34

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

«Հրապարակ». Ռուսաստանում փնտրտուքի մեջ են

09:17

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են եղել

«Ժողովուրդ». Կեղծ ակտի տակ չի ստորագրել. Ավանեսյանի և Նազինյանի հարաբերությունները լարված են...

09:02

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով քաղաքացու տոնը նշելու համար

«Ժողովուրդ». 15 մլն` «Շենացրո՛ւ պետությունդ՝ եղի՛ր օրինապահ, նվիրված ու հոգատար» խորագրով...

09:33

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ հրահրել

«Հրապարակ». Ապրիլի 24-ին հրաժարական տվեց, քանի որ այդ օրը սրանք կարող էին բախումներ...

09:13

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

«Հրապարակ». ՍԴ անդամի թեկնածուի փնտրտուք է

10:02

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․ թվեր

«Ժողովուրդ». 89.5%-ով աճել են թրաֆիքինգի հանցագործությունները․...

09:56

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

«Ժողովուրդ». Տեսչական մարմինները կմիավորվեն

09:45

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

«Իրավունք». Շահրամանյանը STOP է տալիս արցախահայերին

09:33

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից

«Հրապարակ». ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի...

09:15

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների դեմ

«Իրավունք». «Գրդնկեք դրանց». Փաշինյանը հանձնարարել է «ատակա» կազմակերպել ընդդիմադիրների...

09:02

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է իջել

«Հրապարակ». Աննա Հակոբյանին հրավիրել են ԳԱԱ. ախրանան նախօրոք դեսանտ է...

09:55

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն չունի

«Հրապարակ». Սամվել Շահրամանյանն առաջադրվելու ցանկություն...

09:44

«Փաստ». Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի ձախողվել

«Փաստ». Ամեն ինչ անում են՝ ցույց տալու, թե իբր համընդհանուր հայտարարագրման համակարգը չի...

09:33

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական համայնքին

«Հրապարակ». Նախարարի «աբսուրդ» քայլը զարմացրել է բժշկական...

09:17

«Հրապարակ». Կապանի քաղաքապետին տուգանել են

«Հրապարակ». Կապանի քաղաքապետին տուգանել են

09:02

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ...

09:26

«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի խայտռակությունը

«Հրապարակ». Ի՞նչ է սպասվում հազարավոր դիմորդներին. ԿԳՄՍՆ-ի...

09:15

«Փաստ». Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար չեն

«Փաստ». Միայն ուրացման հայտարարություններն ու խոստումները, փաստորեն, բավարար...

09:02

«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ

«Հրապարակ». Որոշել են մարզեր գնալ

09:55

«Ժողովուրդ». Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով

«Ժողովուրդ». Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը`...

09:45

«Հրապարակ». Ամեն ինչից հուզվում են

«Հրապարակ». Ամեն ինչից հուզվում են

09:34

«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր գործընթացները

«Իրավունք». Փորձում են հեռակառավարել Ազատության հրապարակում գեներացվող ընդդիմադիր...

09:18

«Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել» ոնց մեզ պետք է»

«Իրավունք». Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին. «Իրա նման «крепкий орешек»-ների՞ ենք «ջարդել»...

09:02

«Հրապարակ». Արցախցիների պառակտումը շարունակվում է

«Հրապարակ». Արցախցիների պառակտումը շարունակվում է

09:27

«Հրապարակ». Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի հետ

«Հրապարակ». Ինչ է կապում Արմեն Աբազյանին Սամվել Շահրամանյանի...

09:13

«Փաստ». Արդյոք դեռ ունե՞նք անկախություն

«Փաստ». Արդյոք դեռ ունե՞նք անկախություն

09:02

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. Նա համախոհներ է ձեռք բերել

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի հարցով ընդդիմության նախաձեռնությունը հնարավոր է տապալվի. Նա...

09:56

«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում է»

«Հրապարակ». Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում...

09:46

«Իրավունք». Անթալիայի ֆորումի չլուսաբանված կողմը

«Իրավունք». Անթալիայի ֆորումի չլուսաբանված կողմը

09:33

«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ ընտրությունների

«Հրապարակ». ՔՊ-ականներից ոմանց մոտ տպավորություն էր ստեղծվել, թե գնում են արտահերթ...

09:14

«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է իրեն

«Հրապարակ». Իշխանությունն օրենսդրությունը հարմարեցնում է...

09:01

«Հրապարակ». Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է

«Հրապարակ». Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է

09:55

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ նիստ

«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանն է խնդրել հետաձգել իր վարքը քննող հանձնաժողովի հարցը. դռնփակ...

09:38

«Հրապարակ». Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է

«Հրապարակ». Ցուցմունք տվողը մարզպետի բարեկամն է

09:28

«Փաստ». Գեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները

«Փաստ». Գեղարքունիքում կմիաձուլվեն առողջության առաջնային պահպանման...

09:18

«Հրապարակ». Վերջնաժամկետն՝ այսօր. Ի՞նչ են որոշել արցախցիները

«Հրապարակ». Վերջնաժամկետն՝ այսօր. Ի՞նչ են որոշել...

09:02

«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել դեսպաններին

«Հրապարակ». Գուրգեն Արսենյանը «աչքից հեռու» հայավարի պատիվ է տվել...

09:34

«Փաստ». Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի Հայաստանը

«Փաստ». Լոգիստիկ «պատերազմներ». ի՞նչ դիրք պետք է գրավի...

09:18

«Ժողովուրդ». Հիմա էլ ֆիլմարտադրությո՞ւնն են բերում Հայաստան. ներգրավված է ՔՊ-ական պատգամավորի ամուսինը

«Ժողովուրդ». Հիմա էլ ֆիլմարտադրությո՞ւնն են բերում Հայաստան. ներգրավված է ՔՊ-ական պատգամավորի...

09:02

«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունն արցախիցների հետ «բազարի» մեջ է մտել

«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունն արցախիցների հետ «բազարի» մեջ է...

09:45

«Ժողովուրդ». Վարչապետին դո՞ւր է գալիս, որ Անահիտ Ավանեսյանը խաբում է իրեն

«Ժողովուրդ». Վարչապետին դո՞ւր է գալիս, որ Անահիտ Ավանեսյանը խաբում է...

09:34

«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունն արցախիցների հետ «բազարի» մեջ է մտել

«Հրապարակ». Փաշինյանի կառավարությունն արցախիցների հետ «բազարի» մեջ է...

09:17

«Ժողովուրդ». Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի

«Ժողովուրդ». Շքերթից առաջ եռակողմ հանդիպում կլինի

09:03