ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանը կզրկվեն անձեռնմխելիությունից։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդություններին։ Հովիկ Աղազարյանի դեպքում քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2-ը։ Տարոն Մարգարյանի դեպքում՝ 67 պատգամավոր, 67-ն էլ կողմ է քվեարկել։ Վարդապետյանը, հիշեցնենք, Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավորներ Տարոն Մարգարյանի և Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ Տարոն Մարգարյանի գործը վերաբերում է Երևանի դպրոցներին և մանկապարտեզներին պատկանող հողերի ապօրինի օտարմանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն առնչվող հոդվածներին այն ժամանակահատվածում, երբ նա եղել է Երևանի քաղաքապետը։ Հովիկ Աղազարյանը կասկածվում է այն բանի համար, որ խոշոր չափի կաշառքի դիմաց խոստացել է կազմակերպել մանր եղջերավորների արտահանումն առանց կարանտինի։ Մեկ այլ քրեական գործի շրջանակում Աղազարյանը կասկածվում է 23 հազար դոլար կաշառք ստանալու մեջ՝ Երևանի Աջափնյակ համայնքում վթարային դպրոցի շենքի կառուցապատման գործընթացում միջնորդելու խոստման դիմաց։ Պատգամավորներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։
16:27
16:14
15:56
15:50
15:43
15:26
15:14
14:47
14:18
14:04
13:45
13:17
12:47
12:29
12:12
11:25
11:09
10:48
10:22
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03