Ռուսաստանից 4.3 մլրդ դրամի անպիտան ռազմամթերքի մատակարարման քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գեներալ Մովսես Հակոբյանին։ Դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ նախկին բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է խոշոր չափերի գույքային վնաս կամ այլ ծանր հետևանք։ Դատախազությունից նշել են, որ սա կապ չունի անպիտան հրթռիների գործի հետ։ Մեղադրանքը վերաբերում է Հակոբյանի՝ 2015-2016 թվականների պաշտոնավարման ընթացքին, երբ նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալ-նյութականատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։ Մովսես Հակոբյանի պաշտպան Մուշեղ Ալեքսանյանն «Ազատությանն» այսօր հայտնել է, որ նախկին բարձրաստիճան զինվորականը չի ընդունում մեղադրանքն ու պատրաստվում է դատարանում ապացուցել իր անմեղությունը։ «Պարոն Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում այն պարզ պատճառով, որ իրեն մեղսագրվող արաքն իր հետ ընդհանարապես կապ չունի։ Իրեն մեղսագրվում է այնպիսի գործողություն, այնպիսի մեղադրանք, գործողությունների կատարում, որի իրավասությունն ինքը չի էլ ունեցել», - ասել է Ալեքսանյանը։ Հակոբյանը մեկ այլ քրեական գործով մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու համար։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02