«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. մարտը 2024թ. մարտի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.5%: Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.5%-ով: 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ: Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով: 2025թ. մարտին 2024 թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի` 0.8%, հացի՝ 2.2%, ալյուրի՝ 4.0%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.1%, 0.6% գնաճ: Շոկոլադի գինը 2025 թ. մարտին 2024 թ. մարտի համեմատ աճել է 11.8%-ով, կակաոյինը՝ 16.0%-ով, սուրճինը՝ 17.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 2.3%, 6.8%, 1.0%-ով: Իշխան ձկնատեսակի գինը 2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ աճել է 21.5%-ով, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 3.7%-ով: Նման գնաճին զուգահեռ չեն դադարում հարկային նոր տոկոսների աճն ու տնտեսվարողների հարկային պարտավորությունները»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:27
16:14
15:56
15:50
15:43
15:26
15:14
14:47
14:18
14:04
13:45
13:17
12:47
12:29
12:12
11:25
11:09
10:48
10:22
09:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03