«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Թուրքիան, Ադրբեջանը, Բուլղարիան և Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Կանաչ էլեկտրաէներգիայի փոխանցում և առևտուր» ծրագրի շրջանակում։ Հուշագրի նախագիծը 4 երկրների միջև համաձայնեցվել է 2025 թվականի փետրվարի 7-ին։ Փաստաթուղթը ստորագրվել է երեք տարի ժամկետով՝ հետագայում երեք տարի ժամկետով ավտոմատ երկարաձգման հնարավորությամբ, եթե կողմերից ոչ մեկը չհայտարարի այն դադարեցնելու մասին։ Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը գրում է, որ Ադրբեջանը ցանկանում է նվազեցնել սեփական բյուջեի միակողմանի կախվածությունը նավթագազային ռեսուրսներից և վերածվել տարանցիկ երկրի՝ Կենտրոնական Ասիա-Եվրոպա ուղղության վրա. «Ադրբեջանն իր խողովակաշարերը, ավտոմայրուղիները, Բաքվի նավահանգիստն ու երկաթգիծը տրամադրում է Ղազախստանին, Ուզբեկստանին, Թուրքմենստանին, Չինաստանին՝ դեպի Թուրքիա և Եվրոպա տարանցման համար։ Ադրբեջանը էներգակիրներ արտահանող երկրից աստիճանաբար անցում է կատարում դեպի տարանցիկ երկիր՝ դառնալով լոգիստիկ հաբ՝ Արևելք-Արևմուտք և ՀյուսիսՀարավ՝ ՌԴ-Ադրբեջան-Իրան ուղղության վրա։ Նոր կարգավիճակի շնորհիվ Ադրբեջանը ստանալու է տնտեսական և գեոպոլիտիկ դիվիդենտներ»։ Այս ֆոնին, ըստ հեղինակների, էլ ավելի է կարևորվում այն հանգամանքը, որ Հայաստանը վերածվի Հյուսիս-Հարավ ուղղությամբ կարևոր էներգետիկ-տրասպորտային միջանցքի՝ սեփական տնտեսական և քաղաքական դերը բարձրացնելու և Ադրբեջանի հետ լոգիստիկ մրցակցությանը դիմանալու համար. «Նշենք, որ ՀՀ-ն և Իրանը ակտիվ համագործակցում են ենթակառուցվածքային բնագավառում։ Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-Հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Այս լոգիստիկան ունի նաև ռազմավարական, տնտեսական մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը։ Հիշեցնենք, որ երկու պետությունների միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև էներգետիկ ոլորտում։ Երկկողմ փոխգործակցության նշանակալի ձեռքբերումներից էր «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռում մեծացնել ԻԻՀ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ զուգահեռաբար ստանալով առավել մեծ քանակի գազ։ Կարևոր են նաև Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքները»։ Այսպիսով, ալիքի դիտարկմամբ, Հայաստանը պետք է մաս կազմի տարածաշրջանային մեգանախագծերի, որոնք լրացուցիչ ֆինանսական դիվիդենտներ կբերեն բյուջե, ինչպես նաև կբարձրացնեն Հայաստանի գեոպոլիտիկ դերն ու նշանակությունը տարբեր ուժային կենտրոնների համար։ «Հարավային Կովկասում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթանում է լոգիստիկ մրցակցություն։ Բաքուն տասնամյակներ շարունակ փորձել է ՀՀ-ն դուրս թողնել տարածաշրջանային նախագծերից՝ խորացնելով Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղությամբ տնտեսական և տրանսպորտային կապերը,գրում են հեղինակները և հավելում, որ հայթուրքական և հայ-ադրբեջանական սահմանները դեռ փակ են, ու ՀՀ-ն պետք է խորացնի լոգիստիկ կապերը Իրանի և Հնդկաստանի հետ՝ հարավային ուղղությամբ, ինչպես նաև Վրաստանի ու ՌԴ-ի հետ՝ հյուսիսային ուղղությամբ»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03