Առաջին ատյանի քաղաքացիական դատարանում մեկնարկել է Տիգրան Ավինյանի հոր դեմ իմ ներկայացրած դատական նիստը. ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը: Ավագանու անդամի խոսքով՝ Տիգրան Ավինյանի հոր կողմից դատական նիստին ոչ ոք ներկա չի եղել. «Ոչ հայրը, ոչ որևէ իրավապաշտպան, կամ փաստաբան: Նիստն անցավ շատ նորմալ: Նիստի ընթացքում քննարկվեցին այն ապացույցները, որոնք մենք ներկայացրել ենք, մասնավորապես՝ այն տեսանյութը, որտեղ այդպիսի արտահայտություն է արել: Սպասում ենք հաջորդ դատական նիստին՝ հասկանալու, թե հաջորդիվ ինչ է կատարվելու»,-նշում է Իսկանդարյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ դատական նիստը նշանակվել է մասիսի 29-ին՝ ժամը 15.00-ին։ Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայրը լրատվամիջոցի հետ զրույցում ասել էր, որ «կարմիր գծերի» համար գումարը պետք է լինի 500,000 դրամ, որպեսզի ամեն «համբալ գեղի Opel-ներով» չկարողանա կայանել։ Դրանից հետո Տիգրան Ավինյանը ներողություն էր խնդրել հոր արտահայտությունների համար՝ նշելով, որ դա «նյարդի արդյունք է»։ Իսկանդարյանը դատի էր տվել Տիգրան Ավինյանի հորը՝ «գեղի Opel-ներով համբալներ» արտահայտության համար՝ պահանջելով որպես վիրավորանքի հատուցում 500,000 դրամ:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02