Ապրիլի 12-ին՝ կյանքի 83-րդ տարում, վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը:
Սաբիր Ստեփանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով' ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Սաբիր Ստեփանյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 14-ին, ժ. 18:00-20:00' Նոր Նորքի Սուրբ Սարգիս Եկեղեցում, քաղաքացիական հրաժեշտը' ապրիլի 15-ին, ժ. 12:00-14:00' Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը (Իսահակյան, 1), հուղարկավորությունը' Երևանի կենտրոնական գերեզմանատանը:
Սաբիր Նիկոլայի Ստեփանյանը ծնվել է 1933 թվականի հունվարի 13-ին' Ղազախ քաղաքում, ծառայողի ընտանիքում:
1951 թվականին ավարտել է Երևանի լեռնամետալուրգիական տեխնիկումը, 1962 թվականին' Վորոնեժի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը:
1951-1954 թվականներին աշխատել է Քաջարանում, եղել է պաշարների հաշվարկման խմբում երկրաբան, հորատման երկրաբան, ապա Քաջարանի երկրաբանահետախուզական տեղամասի պետ, իսկ 1954-1955թթ.' Փխրուտի երկրաբանահետախուզական խմբի պետ:
1955-1957 թվականներին եղել է Ագարակի երկրաբանահետախուզական խմբի պետ, 1957-1958 թվականներին Հոկտեմբերյանի նավթի և գազի որոնման և հետախուզման խոր հորատման խմբի պետ:
1962-1964 թվականներին Վայոց Ձորի երկրաբանաորոնողական արշավախմբի պետ, 1964-1967 թվականներին խմելու ջրի հիդրոերկրաբանական արշավախմբի պետ (Էջմիածնի շրջան):
1967 թվականին նշանակվել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն, իսկ 1971 թվականին' Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի տնօրեն:
1977-1983 թվականներին եղել է «Հայոսկի» արտադրական միավորման տնօրեն:
1983-1986 թվականներին' ՀԽՍՀ գազաֆիկացման կոմիտեի նախագահ:
1986-1990 թվականներին' ՀԽՍՀ նյութատեխնիկական մատակարարման պետական կոմիտեի (Պետմատ) նախագահ, ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահության անդամ:
1987 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 11-րդ գումարման պատգամավոր:
1988 թվականի դեկտեմբերի 8-ից եղել է Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացման հանձնաժողովի անդամ։
1991-1992 թվականներին եղել է Թուրքիայում ԽՍՀՄ առևտրային ներկայացուցչի տեղակալ։
1993-1998 թվականներին' Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի նախարարության Միջինասիական հանրապետությունների, Ղազախստանի և Հայաստանի հետ տնտեսական համագործակցության բաժնի վարիչ, ՀՀ և ՌԴ միջև առևտրատնտեսական համագործակցության հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1998 թվականին վերադարձել է Հայաստան և նշանակվել «Հայոսկի» միավորման գլխավոր տնօրեն:
2002-2004 թվականներին եղել է «Արմենալ» (Կանազ) ԲԲԸ մատակարարման գծով տնօրեն։
Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» (1966թ.) և «Պետական սահմանի գերազանց պահպանության համար» (1968թ.) մեդալներով, Աշխատանքային կարմիր դրոշի (1971թ. և 1977թ.) և Ժողովուրդների բարեկամության շքանշաններով (1989թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2012թ.), Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո շքանշանով (2012թ.): 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան էր (1969թ.), ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ (2003թ.), նաև Ագարակի և Հրազդանի պատվավոր քաղաքացի:
Անգնահատելի է Սաբիր Ստեփանյանի' տաղանդավոր, հմուտ ղեկավարի, գիտնականի, հասարակական-պետական գործչի, մեծ հայրենասերի և մեծ մարդու ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: Զբաղեցնելով տարբեր բարձր պաշտոններ' նա նշանակալի ծառայություններ է մատուցել Հայրենիքին իրեն վստահված բոլոր ոլորտներում: Մեծ է Սաբիր Ստեփանյանի ավանդը Հայաստանի արդյունաբերության, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտում: Հմուտ ղեկավարի կարողությունները, մասնագիտական բարձր որակը և մարդու լավագույն հատկանիշները նրան դարձնում էին գրեթե անփոխարինելի ցանկացած միջավայրում:
Նա միշտ աչքի է ընկել գործին իր անմնացորդ նվիրվածությամբ և վայելել գործընկերների սերն ու հարգանքը: Իր գիտելիքներն ու փորձը փոխանցելով գործընկերներին և երիտասարդներին' նա պատգամել է հավատարիմ մնալ ազգային բարձր արժեքներին և շարունակել ավագ սերնդի գործը հանուն Հայաստանի և հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի:
Բոլոր նրան ճանաչողների հիշողության մեջ Սաբիր Ստեփանյանը միշտ կմնա որպես շիտակ, պայծառ անձնավորություն և վառ անհատականություն:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ողջ անձնակազմը խորապես վշտացած են ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի իսկական անդամ, հասարակական-պետական անվանի գործիչ Սաբիր Նիկոլայի Ստեփանյանի մահվան կապակցությամբ և հայտնում են իրենց ցավակցությունն ու զորակցությունը հանգուցյալի հարազատներին ու մերձավորներին:
19:02
18:44
18:27
18:03
17:43
17:19
17:05
11:53
11:35
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47