ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել․
«Ապրիլի 15-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչական մայրաքաղաքում տեղի են ունեցել Հայաստանի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունների միջև 11-րդ քաղաքական խորհրդակցությունները, որոնք գլխավորել են նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը և Վաել Համեդը: Քննարկման ընթացքում երկուստեք ընդգծվել է երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության ավանդական բարձր մակարդակը, որոնք վերջին տարիներին առավել ակտիվացել են բարձրագույն մակարդակով տեղի ունեցած փոխադարձ այցելությունների արդյունքում: Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճող տեմպերի վերաբերյալ, մտքեր փոխանակել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի ոլորտում համագործակցության առավել սերտացման շուրջ: Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև ընթացող աշխատանքներին և փոխաջակցությանը: Այս համատեքստում հայկական կողմը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցել Եգիպտոսի կողմից առաջադրված Խալեդ ալ Անանիի թեկնածությանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին և Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացներին: Վահան Կոստանյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում իրերի ներկայիս դրությունը, տարածաշրջանային բոլոր ընթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը»:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03