«Հրապարակ» թերթը գրում է.
«Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ նախկին պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որի պաշտոնը Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը բարձրացրել է՝ նշանակելով Թալինի կոմունալ բաժնի պետ, պարզվում է, իշխանական միջոցառումների ակտիվ մասնակից է եւ Աննա Հակոբյանի կրթարշավի ֆանատ։ Նրան նկատել են տիկնոջ շարժման տարբեր միջոցառումներին, օրեր առաջ էլ «Իմ քայլը» հիմնադրամի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության` Մատենադարանում անցկացված «Հաղորդակցության հմտություններ» խորագրով դասընթացին էր մասնակցում։ Դրանից առաջ նա Գյումրիում էր՝ ՔՊ-ի շտաբի մոտ: Այն ժամանակ, երբ իր կուսակից Վիլեն Գաբրիելյանը հարբած հարցազրույցներ էր տալիս լրատվամիջոցներին, նա մոտակայքում էր։ Սուրեն Թորոսյանը նախկինում էլ է «աչքի ընկել» իր ակտիվությամբ․ 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավանում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ժամանակ Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա. Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ամբուլատոր բուժօգնություն էր ստացել։ Գործ էր հարուցվել, սակայն գործն այժմ հայտնվել է փակուղում, քանի որ հանցանք կատարած անձը ՔՊ-ական է։ Բացի այդ, նա սոցցանցերում խուլիգանական վարք է դրսեւորել՝ հայհոյանքներ գրելով իշխանության ընդդիմախոսների հասցեին։ Ի դեպ, ապրիլի 19-ին Աննա Հակոբյանը հերթական կրթարշավն է անցկացնելու Թալինում, եւ Տավրոս Սափեյանն արդեն հրահանգել է իր աշխատողներին՝ գրանցվել եւ մասնակցել դրան։ Վստահ ենք, որ Սուրեն Թորոսյանը եւս առիթը բաց չի թողնի»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03