«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի վերջին «պարախառն» անկանոն շարժումները, ջղաձգումները, շատերի համոզմամբ, նույնիսկ իր տեսակի համար էին որոշակիորեն արտառոց: Ավելին, մեր դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ նրա այդ պահվածքը արտերկրում, ի մասնավորի՝ Ռուսաստանի նախագահի նստավայրում և ԱԳՆ-ում յուրահատուկ «մեմ» է դարձել: Մեր ունեցած տեղեկություններով, Փաշինյանի այս աստիճանի ջղաձգման պատճառները մի քանիսն են, ընդ որում՝ խորքային: Բացի նրանից, որ նա հիանալի հասկանում է, որ ինքը ավարտված, սպառված ֆիգուր է թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, ինչի մասին իրեն հստակ ակնարկվել է, Փաշինյանը շատ լուրջ ցնցումների մեջ է հատկապես Գյումրու ընտրությունների արդյունքների և ավագանու առաջին նիստում առանց որևէ խնդրի քաղաքապետ ընտրելու պատճառով: Բոլորի համար փաստացի ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական, եթե չասենք՝ միակ քարոզչական զենքը՝ «նախկիններ», «թալանչիներ», «Ռուսաստան» և այլն, այլևս չեն աշխատում, իսկ ժողովրդի մեծամասնությունը պարզապես զզված է ՔՊ-ի իշխանությունից: Մյուս կողմից՝ մեր տեղեկություններով, Փաշինյանն օրերս ստացել է ամերիկացիների կողմից անցկացված սոցհարցման «փակ տվյալներ», որոնց արդյունքները սարսափելի մտահոգիչ են նրա համար: Պարզվում է, որ եթե մինչև Գյումրու և Փարաքարի ընտրություններն անցկացված հարցումներով նրա վարկանիշը տատանվում էր 11-12 տոկոսի սահմաններում, ապա հիմա այն կազմում է մոտ 9 տոկոս»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:33
16:04
15:35
15:05
14:35
14:16
13:48
13:33
13:14
10:33
10:03
09:33
23:35
22:13
21:45
18:52
18:37
18:22
18:09
16:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03