ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․
«Նիկոլն իր բերած աղետները ժողովրդի վրա գցելու նոր «կռուտիտ» է մտածել: «Քաղաքացու օր» կոչվող սգո-տոնի իր «ուղերձում» նա գրել է, որ «հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո քաղաքացին է պետության տերը»: Պարզել է, որ նախորդ նախագահների ժամանակ Հայաստանի և Արցախի քաղաքացիները տեր ունեին, իսկ հիմա բացարձակ անտերության են մատնվել: Նիկոլի իշխանազավթումից հետո հենց այդպես էլ եղել է և՛ Արցախի հետ, և՛ Հայաստանի հետ, և՛ դրսում ապրող մեր քաղաքացիների հետ: Քաղաքացին, իհարկե, կարող է և պետք է տեր լինի իր պետությանը, բայց դա վերաբերում է միայն գիտակից քաղաքացիներին: Իսկ անգիտակից քաղաքացին միշտ ընտրելու է իր նմանին, օրինակ, Նիկոլին, կամ ավելի վատ խափեբայի, պոպուլիստի կամ դավաճանի: Ինչպե՞ս կարելի է «պետության տեր» համարել այն մարդկանց, ովքեր 2020թ. հրահրած դավադիր պատերազմում միտումնավոր պարտված «վարչապետին» են ընտրում: Պարզ է, որ այդպիսի գիտակցությամբ քաղաքացու պետությունն անտեր է լինելու՝ անտերության մատնելով նաև իր մյուս քաղաքացիներին: Հ.Գ. 1․ Անձամբ ես կերազեմ, որ պետության իրական տերը լինի գիտակից քաղաքացին: Բայց այդ, մենք տասնամյակներով հեռու ենք: Երբ որ պետության իրական տերը լինեն գիտակից քաղաքացիները՝ այդ դեպքում դիլետանտ-անփորձ պոպուլիստները, ատելություն, հայհոյանք ու դրսերից օտար արժեքներ գեներացնող դավաճանները, ավանտյուրիստները, ձախողակները, անկիրթ տգետներն ու տարատեսակ փոքրամասնությունները չեն կարող սողոսկել ՀՀ կառավարման համակարգ: Հ.Գ.2. Ցավոք, շնորհավորելու բան չկա… Քաղաքացուն այս աղետալի վիճակից նախ և առաջ հանել է պետք»։
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02