Առողջապահության փորձագետ Ծաղիկ Վարդանյանը գրել է.
«Շտապօգնության բրիգադի նկատմամբ կրկին բռնության դրսևորում է գրանցվել՝ քաղաքացին դանակով հարձակվել է բուժաշխատողի վրա: Վերջին տարիներին Հայաստանում հաճախացել են բժշկական ոլորտի աշխատակիցների նկատմամբ բռնության դեպքերը։ Ըստ Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալների՝ 2023-2025 թթ. ընթացքում արձանագրվել է 27 նմանատիպ դեպք: Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում արդեն գրանցվել էր 4 դեպք՝ Շիրակի մարզի Ազատան գյուղում, Վայոց ձորում և Երևանում։ Երեք դեպքում բռնության թիրախում եղել են շտապօգնության բուժաշխատողները, մեկում՝ հիվանդանոցի անձնակազմը։ Այժմ արձանագրվեց նաև բժշկական ոլորտի աշխատակիցների նկատմամբ բռնության այս տարվա 5-րդ դեպքը: Իրականում բռնության փորձերը բուժաշխատողների նկատմամբ ավելի շատ են: Հիմնականում այն ոստիկանություն չի հասնում, տեղում «հաշտեցման» գործընթաց են նախաձեռնում: Ավելի խոցելի են շտապօգնության, վերակենդանացման բաժանմունքի, ընդունարանի, EMERGENCY, հոգեբուժական, նարկոլոգիական ծառայությունների բուժանձնակազմերը: 2025 թվականի սկզբից Առողջապահության ոլորտի կառավարիչները, Ազգային Ժողովի պատգամավորները պաթոսով խոսում ենբուժաշխատողի նկատմամբ բռնության անթույլատրելիության մասին և հայտնում, որ նախաձեռնել են իրավական կարգավորումներ, այլ գործիքակազմի ներդրում, և այլն: Մոռացել են, որ հենց իրենք էլ հանել են գործող հոդվածը ՔՕ-ից։
Հիշեցում 2018 թվականի հունվարի 17-ին «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՕ-89-Ն օրենքով ամարագրվել է․ Հոդված 130.1. «Բուժաշխատողների մասնագիտական, ինչպես նաև ոչ մասնագիտական օժանդակող գործունեությանը խոչընդոտելը պատժելու» վերաբերյալ հոդվածը՝ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ: Դրանից հետո 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ Քրեական օրենսգրքից հանվել է բուժաշխատողների նկատմամբ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի հետ կապված այդ հոդվածը: Հավանաբար, բժիշկների համար շատ են համարել ՔՕ-ում առանձնացված պաշտպանող հոդված ունենալը: Բայց, օրինակ՝ ՀՀ Քրեական օրենսգրքում ամրագրել են դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի կամ ներկայացուցչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելու պատժի մասին հոդված: Եթե իմ հիշողությունը չի դավաճանում՝ 2021թ. այս նույն վարչախումբն էր կառավարում և դերակատարների փոփոխություն մինչև 2025թ. չի եղել: Հիմա, կառավարությունը, Ազգային ժողովը միաձայն՝ նախընտրական շղարշի ներքո, ՔՕ-ից հանված 130.1 հոդվածը մի քիչ այս ու այն կողմ արած կամրագրեն օրենքում: ՀՀ կառավարություն, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ առողջապահության նախարարություն չեք ցանկանո՞ւմ ասել՝ սխալվել ենք, չենք էլ հասկացել 130.1 հոդվածի կարևորությունը: Նիկոլ Փաշինյան, միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն: Առաջարկ՝ շտապօգնության ծառայությունն ամբողջովին վերափոխեք, ՀՀ-ում ստեղծեք պարամեդիկների ինստիտուտը և թող կանչերը սպասարկվեն ճգնաժամային կենտրոնի կողմից՝ համակցված բրիգադներով: Հ.Գ. Սիրելի՛ բուժաշխատողներ, զգուշացե՛ք, հասարակությունը սևերի/սպիտակների, նախկինների/ ներկաների բաժանելը տալիս է իր «պտուղները»»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02