«Հրապարակ» թերթը գրում է.
«Երկու ամիս առաջ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ազատման դիմում ներկայացրեց: Նրա հեռանալու մասին լուրերը ավելի վաղ շրջանառվում էին` մոտ մեկ տարի շարունակ։ Պատճառն, ըստ հավաստի տեղեկությունների, միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումն էր, ինչին Կիրակոսյանը դեմ էր։ Վերջինիս հետ ազատման դիմում էին գրել նաեւ աշխատակազմի որոշ աշխատակիցներ։ 2 ամիս է անցել, սակայն Կիրակոսյանին փոխարինող դեռ նշանակված չէ, նրա պարտականությունները կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը` նախկին դատավոր Մամիկոն Դրմեյանի որդին։ Իրավական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ հենց Դրմեյանն էլ նշանակվելու է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ։ Դրմեյանին «Հրապարակ»-ը հարցրեց իր հնարավոր նշանակման մասին, նա չպատասխանեց՝ ուղղորդելով զանգահարել գրասենյակի մամուլի քարտուղարին։ Նկատենք, որ այս գրասենյակի հետ առնչություն ունեցողները կարծում են, որ Եղիշե Կիրակոսյանին դժվար է լինելու համարժեքորեն փոխարինելը` նա այս իշխանության հետ համագործակցող սակավաթիվ գրագետ իրավաբաններից էր, ով նաեւ, փաստորեն, պարզվեց` սկբունքներ էլ ունի: Իսկ գրասենյակի աշխատանքը շատ կարեւոր է, քանի որ ոչ միայն Ադրբեջանի դեմ արցախցիների հայցերով է այն զբաղվում, այլեւ Բաքվում գտնվող գերիների հարցերով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02