«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է ս.թ. ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Տիգրան Տեր-Մարգարյանի և նրա աշխատակազմի կողմից քաղաքացի Արթուր Չախոյանին դաժանաբար ծեծի ենթարկելու միջադեպը:
«Սա աննախադեպ երևույթ է և ոտնահարում է ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը: Հարկ է նշել նաև, որ ավելի վաղ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պաշտոնյային ոչ վայել հայհոյախառն բառամթերքով վիրավորել էր Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանին և քաղաքացի Արթուր Չախոյանին, որից հետո բացահայտ ասել էր, թե չի զղջում իր կատարած արարքի համար: Թեմայի շուրջ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պաշտպանել է իր ենթակայի անհավասարակշիռ կեցվածքը` այն պայմանավորելով նյարդային համակարգի բռնկումներով: Անպատժելիության մթնոլորտը և դրա փաստացի խրախուսումը վերածվել են իշխող վարչախմբի հանրային վերահսկողության և կառավարման բիրտ գործիքակազմի, որն անընդունելի է և տեղ չունի քաղաքակիրթ և ժողովրդավար հասարակություններում: Մեկ անգամ ևս դատապարտելով սույն միջադեպը՝ կոչ ենք անում իրավապահ մարմիններին շուտափույթ քայլեր ձեռնարկել, համարժեք արձագանք և պատշաճ քրեաիրավական գնահատական տալ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի գործողություններին: Իր հերթին, «Հանրապետություն» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր, Երևանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանը պետք է քաղաքական պատասխանատվություն կրեն այս քրեական միջադեպի համար` դրանից բխող անխուսափելի հետևանքներով», - նշված է հայտարարությունում:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02