«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ազգային ժողովը «Քաղպայմանագիր» կուսակցության կցորդը դարձրած ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու նրան փոխարինող ՔՊ-ական մյուս տեղակալները շարունակում են իշխանական պատգամավորների գործուղումների խրախճանքն ապահովել: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2025 թվականի գարնան և ամռան ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի մի շարք իշխանական պատգամավորներ կգործուղվեն արտասահման՝ մասնակցելու միջազգային տարբեր համաժողովների։ Նրանց գործուղումները կազմակերպվում են պետական բյուջեի հաշվին։ Սակայն, ինչպես արդեն ընդունված է դարձել վերջին տարիներին, այս աշխատանքային այցերում ընդդիմադիր պատգամավորները ներկայացված չեն, ինչը լուրջ հարցեր է առաջացնում թե՛ ներքաղաքական հավասարակշռության, թե՛ հաշվետվողականության առումով։ Եվ այսպես, մայիսի 14-16-ը Ռիգայում (Լատվիա) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստին կմասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Մայիսի 11-14-ը Փարիզում կայանալիք ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստին կմասնակցի Վլադիմիր Վարդանյանը, իսկ նույն քաղաքում մայիսի 11-13-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ իրավահավասարության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի աշխատանքներին՝ Հռիփսիմե Գրիգորյանը։ Հռոմում (Իտալիա) հունիսի 4-7-ը կայանալիք «Կազմակերպված հանցավորության դեմ պայքարը ԵԱՀԿ տարածաշրջանում» համաժողովին Հայաստանը կներկայացնի պատգամավոր Լիլիթ Մինասյանը։ Ապրիլի 27-28-ը Արսեն Թորոսյանը, որպես առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, մասնակցել է վարչապետի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցին (Էստոնիա)։ Իսկ ապրիլի 28-ից մայիսի 1-ը Վալենսիայում անցկացվող «Եվրոպական ժողովրդական կուսակցություն 2025» համագումարին կմասնակցեն Սարգիս Խանդանյանը և Մարիա Կարապետյանը։ Չնայած նման այցերի նպատակը երկրի շահերի ներկայացումն ու միջազգային կապերի խորացումն են՝ հանրության և փորձագիտական շրջանակների կողմից շարունակաբար հնչում են հարցադրումներ՝ արդյոք այս գործուղումները իսկապե՞ս ունեն շոշափելի արդյունք, և որքանո՞վ են արդարացված բյուջետային ծախսերը դրանց կազմակերպման համար․ հատկապես այն փաստը, որ այս այցերին չեն ընդգրկվում ընդդիմադիր ներկայացուցիչներ, նաև կասկածի տեղիք է տալիս՝ արդյոք չի խաթարվում Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության հավասարակշռությունը»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03