Օկուպացված Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք: Բալասանյանը հիշեցրել է, որ այս տարի լրանում է նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության Մեծ հաղթանակի 80-ամյակը՝ ընդգծելով, որ այդ մեծ ու ընդհանուր հաղթանակում իր հերոսական ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը, իսկ Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հայերից 90,000-ն արցախցի էր: «29 ղարաբաղցիներ դարձել են Խորհրդային Միության հերոսներ, 7 հոգի դարձել է Փառքի բոլոր 3 աստիճանի շքանշանակիրներ, հազարավոր զինվորներ պարգևատրվել են մարտական շքանշաններով ու մեդալներով… Այսօր Ղարաբաղի հայությունը, մի շարք հանգամանքների բերումով, զրկված է իր պատմական հայրենիքից և կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը և ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում Ռուսական Կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում (Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագիր): Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով ենք՝ Ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթած ժողովրդի ժառանգները, կվերադառնան իրենց պատմական հայրենիք, և շուտափույթ գործնական քայլերը կձեռնարկվեն փրկելու հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգությունը, այդ թվում՝ եկեղեցիները, խաչքարերը, տարբեր շինություններ, բնակավայրեր, հուշարձաններ, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ»,- նշել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02