«Փաստ» օրաթերթը գրում է.
«Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս պահի դրությամբ, այսինքն՝ անցած մոտ չորս ամսվա ընթացքում մոտ 33 հազար քաղաքացի է եկամուտների հայտարարագիր ներկայացրել, մինչդեռ հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում՝ մինչև նոյեմբերի 1-ը, ըստ պաշտոնական տվյալների, հայտարարագիր պետք է ներկայացներ մոտ 800 հազար քաղաքացի: Ճիշտ է, հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետին դեռ վեց ամիս կա, բայց չորս ամսվա տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ քաղաքացիները շարունակում են բոյկոտել այս գործընթացի իրականացումը: Առավել ևս, ակնհայտ է, որ նշյալ 33 հազարի մեծ մասն ակնհայտորեն պետական պաշտոնյաներ են, որոնք միշտ էլ ներկայացրել են հայտարարագիր: Հայտարարագրման գործընթացի դեմ արշավն ի սկզբանե կազմակերպվեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության կողմից: Նախաձեռնության անդամները, ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, անցնող ամիսների ընթացքում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրեցին կառավարության այս խնդրահարույց նախաձեռնության բոլոր խութերը: Այժմ մարզային հանդիպումների առումով նախաձեռնությունը ժամանակավոր դադար է վերցնում: Սարգսյանի խոսքով՝ հաջողվել է ողջ հասարակությանն իրազեկել: «Ժամանակավոր դադար կվերցնենք մինչև սեպտեմբեր կամ հոկտեմբեր: Մարդիկ վստահ են, որ գործընթացը հետաձգված է, ուշադրությունը որոշակի նվազել է: Նրանք նաև հաղթանակի բերկրանքն են վայելում։ Կսպասենք, երբ ժամկետը մոտենա, նորից կուժեղացնենք ճնշումը կառավարության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նախաձեռնության ղեկավարը: Իսկ ինչի՞ մասին է վկայում չորս ամսվա ընթացքում հայտարարագիր ներկայացրած անձանց այսքան փոքր թիվը: «Թվերը խոսում են այն մասին, որ, փաստորեն, «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիան ստացվել է: Մարդիկ չեն վստահում կառավարությանը, ուշ են հայտարարագրում իրականացնում կամ առհասարակ հայտարարագիր չեն ներկայացնում: Վկայում են նաև այն մասին, որ, այո՛, հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է: Հասնելու ենք վերջնական արդյունքի ու հաղթանակի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
16:57
16:09
15:48
15:21
15:04
11:38
11:19
10:43
10:18
10:03
20:45
20:33
20:15
18:48
18:28
18:04
14:33
14:15
13:55
13:32
10:03 15.07.25
15:04 15.07.25
10:18 15.07.25
10:43 15.07.25
16:09 15.07.25
11:19 15.07.25
15:48 15.07.25
11:38 15.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03