«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2018-ի հեղափոխությունից 7 տարի անց՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ։ Այս մասին երեկ իր ասուլիսում հայտնել էր ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Ստացվում է, որ պետական պարտքը կազմել է մոտ 13.6 մլրդ դոլար։ «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ․ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային կետով»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ պարտքի ներգրավումն ու ծավալները պլանավորված են ՀՀ բյուջեով, միջնաժամկետ պարտքի ռազմավարությամբ: Նախարարն ընդգծեց նաև, որ ընդհանուր պարտքի մեջ ներքին պարտքի մասնաբաժինն աճել է՝ հասնելով 50 տոկոս մակարդակի․ Հովհաննիսյանը սա բավականին լավ ցուցանիշ համարեց: Հարկ է նշել, որ 2018 թվականի տարեվերջին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է մոտ 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար: Պարտքային ցուցանիշները դրական համարող նախարարի մտքով անգամ չէր էլ անցնի, որ եթե համեմատենք 2018 թվականի պետական պարտքի տվյալները, ապա կարձանագրենք, որ պետական պարտքը 2018-ից մինչև 2025-ի մարտ աճել է մոտ 6.7 միլիարդ դոլարով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է։ ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի հարաբերակցությունը ևս աճել է, բայց չափավոր՝ մոտ 2.5 տոկոսային կետով»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03