Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է զեկույց՝ ՀՀ ՆԳՆ-ին հեռավար կենսաչափական վերահսկողության լիազորություն տվող օրենքի վերաբերյալ (օրենքի համարը՝ ՀՕ-65-Ն): Բուն օրենքը ոստիկանությանը բոլոր տեսակի իրավախախտումների պարագայում տեսահսկման համակարգերի միջոցով անձանց նույնականացում իրականացնելու լայն լիազորություններ է վերապահելու: Ելնելով օրենքի համահեղինակի ելույթից՝ արհեստական բանականության և դեմքի ճանաչման համակարգերի միջոցով ոստիկանությունը հնարավորություն է ունենալու նույնականացնել անգամ «փողոցում աղբ թափող» մարդկանց և վարչական պատասխանատվության ենթարկել նրանց։ Հաշվի առնելով մարդու իրավունքների միջազգային չափանիշները, ներառյալ՝ ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումները դեմքի ճանաչման համակարգերի կիրառման վերաբերյալ, օրենքի կիրառությունը անխուսափելիորեն հանգեցնելու է մի շարք, ներառյալ՝ անձնական կյանքը հարգելու, խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտումների։ Օրենքը չի անցել մարդու իրավունքների տեսակետից ռիսկայնության գնահատում, ինչպես նաև չի ներկայացվել ԵԽ Վենետիկի հանձնաժողովին և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Այն ուժի մեջ է մտնելու սույն թվականի օգոստոսի 9-ին։ Համապատասխանաբար, ՔԻՀԿ-ը առաջարկում է․ Չեղյալ ճանաչել 2025 թ․ մարտի 5-ին ընդունված «Ոստիկանության մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-65-Ն օրենքը, կամ Հետաձգել նշված օրենքի ուժի մեջ մտնելը և առկա խմբագրությամբ այն ներկայացնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին և Վենետիկի հանձնաժողովին՝ կարծիք ստանալու նպատակով։ Զեկույցը` այստեղ
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02