Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», որը արդիականացվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների շրջանակում: Վարչապետը Առողջապահության նախարարի ուղեկցությամբ շրջել է կենտրոնով՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին: Նշվել է, որ ՀԱՊԱԿ արդիականացումը ներառում է 6 մասնաշենքի հիմնանորոգում՝ այդ թվում՝ հոգեբուժական մասնաշենքեր, վարչական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք և այլն։ Ներկայում ավարտված և վերազինված են թվով 3 մասնաշենք (1-ին հոգեբուժական մասնաշենք, խոհանոցային մասնաշենք, հսկիչ անցագրային կետ), ինչպես նաև արևային ֆոտովոլտային կայանը։ Իրականացված են նաև ավարտված մասնաշենքերի հարակից տարածքների բարեկարգումները։ 1-ին հոգեբուժական մասնաշենքում իրականացվել են սեյսմազինվածության ավելացմամբ հիմնանորոգման աշխատանքներ, մասնաշենքն ամբողջությամբ հագեցվել է անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով։ 1-ին մասնաշենքում տեղակայված են ընդունարանը, զինվորական բաժանմունքը, տղամարդկանց ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքները, բուժանձնակազմի սենյակները։ ՀԱՊԱԿ մասնաշենքերի շինարարական աշխատանքների իրականացման նպատակով նախատեսված է 4 մլրդ 688,9 մլն դրամի ներդրում, որից կատարված է 37,12%-ը։ Տեխնիկական հագեցումն իրականացվել է «Ազնավուր» հիմնադրամի կողմից։ 1-ին հոգեբուժական մասնաշենքի, խոհանոցի վերազինման և կահավորման համար հիմնադրամի կողմից նվիրատվության կարգով տրամադրել է 131 մլն դրամ»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02