Հունական լրատվամիջոցների լրագրողները հերթական 48 ժամյա գործադուլն են նախաձեռնել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխման դեմ:
Լրագրողները միանալով պետծառայողների ու մասնավոր ձեռնրկությունների արհմիությունների որոշմանը՝ գործադուլը կսկսեն մայիսի 6-ի առավոտյան ժամը 6-ին ու կշարունակեն մինչեւ մայիսի 8-ի առավոտյան ժամը 6-ը, ասվում է լրագրողների միություննեի համահունական ֆեդերացիայի (POESY) հայտարարությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հունաստանի կառավարությունը մինչ այդ խորհրդարան է ուղարկել կենսաթոշակային բարեփոխման մասին օրինագիծ: Քվեարկությունը կլինի հանգստյան օրերին՝ մայիսի 9-ին ծրագրված Եվրախմբի նիստի նախօրեին: Կենսաթոշակային տարիքը մինչեւ 67-ը բարձրացնելուց բացի օրինագիծը նախատեսում է նաեւ ապահովագրական մուծումների ավելացում ու ապագա կենսաթոշակառուների կենսաթոշակի իջեցում, նաեւ ոլորտային կենսաաթոշակային հիմնադրամների վերացում:
Երկու օրվա ընթացքում հեռարձակվելու են միայն երկու 15 րոպեանոց գործադուլային թողարկումներ՝ ռադիոյով՝ 13:15-ին ու հեռուստատեսությամբ՝ 20:00-ին:
Մինչ այդ հունական լրատվամիջոցները գործադուլ էին արել նաեւ ապրիլի 21-ից 27-ը:
POESY-ն այս օրենքը անվանում է մահաապատիժ, որը ոչնչացնելու է բոլոր աշխատողների ու կենսաթոշակառուների ապահովագրական ու արհմիութենական իրավունքները: Արհմիությունը դժգոհություն է հայտնում վարչապետի անհետեւողականությունից, որը խոստացել էր օրինագիծը քվեարկության դնելուց առաջ ընդունել լրատվամիջոցների աշխատակիցնեի պատվիրակությանը եւ նրանց հետ քննարկել այն: Անկախ քվեարկության արդյունքներից՝ լրագրողները չեն դադարի պայքարել իրենց իրավունքների, արժանապատվության ու ազատության համար, ասվում է նրանց հայտարարության մեջ:
Արհմիությունը բոլոր միություններին՝ ասոցիացիաայի անդամներին, կոչ է անում ապահովել գործադուլի հաջողությունը ու ամբողջ երկրում ժողովներ անցկացնել:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02