Այսօր՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:35-ի սահմաններում Ուլնեցի և Ահարոնյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Արտակ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 58-ամյա Մկրտիչ Կ.-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել «Mercedes»-ի վարորդը, քաղաքացիները, և, ըստ քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»: Բախման հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա անցել հետիոտնի համար նախատեսված մայթով և բախվել ճանապարհին տեղադրված բանջարեղենի խանութի ապակե ցուցափեղկին՝ մասամբ հայտնվելով խանութի տարածքում: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Mercedes»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Volkswagen»-ի վարորդի սթափությունը պարզելու համար, քննիչի հանձնարարականով, հիվանդանոցում նրանից արյան նմուշ է վերցվել:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02