ARM | RUS |

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

14.05.25 | 17:21

Այս տարի մեծ շուքուվ նշվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100 տարին, որը Հայաստանի առաջին և գլխավոր նվագախումբն է և ավելի քան երկու տասնամյակ է ստեղծագործում է գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:

Այս պատմական իրադարձությունը հավուր պատշաճի նշանավորելու համար, ֆիլհարմոնիկ նվագախմբից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կազմավորվել է հոբելյանական հանձնաժողով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ: Մայիսի 14-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված հանդիսավոր համերգ, որը կբացի հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է ֆենոմենալ դաշնակահարուհի Յուջա Վանգը, ով հանդես կգա Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նրա կատարմամբ կհնչի Սերգեյ Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 2 կոնցերտը, իսկ երկրորդ բաժնում նվագախումբը կկատարի Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիան («Զանգերով»): Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և դիրիժորների մասնակցությամբ` ինչպես նաև մարզային և արտերկրյա հյուրախաղեր։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հիմնադրվել է 1925թ.-ին երաժշտագետ Արշակ Ադամյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից: Կազմավորվելով Խորհրդային ժամանակաշրջանում՝ այն տարիներ շարունակ ճանաչվել է նախկին Խորհրդային միության առաջատար նվագախմբերից մեկը: Նվագախումբը եղել է աշխարհահռչակ հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մի շարք ստեղծագործությունների առաջին կատարողը՝ հաճախ հենց նրա ղեկավարությամբ: Ֆիլհարմոնիկի հետ Ա.Խաչատրյանի առաջին հեղինակային համերգը տեղի է ունեցել 1939թ.-ին: Այդ տարիներին նվագախումբը հանդես է եկել այնպիսի անվանի դիրիժորների ղեկավարությամբ, ինչպիսիք են Ալեքսանդր Մելիք-Փաշայանը, Կուրտ Մազուրը, Կարլո Չեկկին, Ֆրանց Կոնվիչին, Ռեյնգոլդ Գլիերը և շատ ուրիշների: Ելույթ է ունեցել համաշխարհային հռչակ վայելող երաժիշտներ Դավիդ Օյստրախի, Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Էմիլ Գիլելսի և այլոց հետ: Այդ շրջանում զարգացում ապրեց նաև հայ կատարողական արվեստը, Ֆիլհարմոնիկի հետ ելույթներով փայլեցին թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը, ջութակահարներ Ժան Տեր-Մերկերյանը, Անահիտ Ցիցիկյանը, Ռուբեն Ահարոնյանը, մեներգիչներ Նար Հովհաննիսյանը, Շարա Տալյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Լուսինե Զաքարյանը և այլոք: Հատուկ նվագախմբի համար ստեղծագործություններ են գրել հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ավետ Տերտերյանը, Ղազարոս Սարյանը, Էդգար Հովհաննիսյանը և Տիգրան Մանսուրյանը: Նվագախումբը սերտ համագործակցել է ժամանակակից կոմպոզիտորներ Գիա Կանչելիի, Սոֆյա Գուբայդուլինայի, Ռոդիոն Շեդրինի, Դմիտրի Կաբալևսկու և Քշիշտոֆ Պենդերեցկու հետ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծման պաշտոնական տարեթիվը համարվում է 1925թ.-ի մարտի 20-ը, որը նշանավորվել է Պետթատրոնում կայացած համերգով: Այդ ժամանակ նվագախումբը կոչվում էր Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբ, 1933թ. հունվարի 20-ին բացվեց օպերային թատրոնը, որն իր կազմում ներգրավեց Կոնսերվատորիայի սիմֆոնիկ նվագախումբը՝ Գ. Բուդաղյանի ղեկավարությամբ: Նվագախմբի սիմֆոնիկ համերգները հիմնականում տեղի էին ունենում Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճում (այժմ՝ Առնո Բաբաջանյանի համերգասրահ): 1956թ. սեպտեմբերի 4-ին ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրության կոլեգայի որոշմամբ Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը վերանվանվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և շուրջ 34 տարի հայտնի էր այդ անվամբ։ 1990թ. սեպտեմբերի 16-ին նվագախմբի ընդհանուր ժողովը որոշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը վերանվանել Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի, իսկ 2015թ.-ին ստացավ ազգային կարգավիճակ և մինչ այժմ գործում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ անվամբ: 1953թ. մայիսի 17-ին բացվել է Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, այժմյան «Արամ Խաչատրյան» համերգասրահը, բացումը նշանավորվել է ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որը ղեկավարում էր դիրիժոր Մ. Մալունցյանը: «Արամ Խաչատրյան» համերգասրահը հանդիսանում է Ֆիլհարմոնիկ նվագախմբի հանդիսավայրը: Այսօր Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում պրոֆեսիոնալ նվագախմբային արվեստի ազգային կենտրոն է, որը դասական կատարողական արվեստի բնագավառում սահմանել է բարձր նշաձող ողջ տարածաշրջանի համար: Այս տարիներին Ազգային ֆիլհարմոնիկն ունեցել է 18 գլխավոր դիրիժոր, որնց թվում են ականավոր դիրիժորներ Արշակ Ադամյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Սուրեն Չարեքյանը, Գևորգ Բուդաղյանը, Կոնստանտին Սարաջյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Արամ Քաթանյանը, Դավիթ Խանջյանը: Նվագախմբի միակ այլազգի գլխավոր դիրիժորը եղել է Վալերի Գերգիևը (1980-1985): Նվագախմբի պատմության մեջ կարևոր տարիներ էին հետխորհրդային 90-ականները, երբ սիմֆոնիկ նվագախմբ ունենալը, թվում էր, մեծ շքեղություն էր պատերազմից, երկրաշարժից ու շրջափակումից հյուծված և զգալի արտագաղթ ունեցող նորանկախ Հայաստանի Հանրապետության համար: Այդ ճակատագրական ժամանակահատվածում նվագախումբը ղեկավարում էր դիրիժոր, կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը (1989 - 1998 և 1999 - 2000թթ): Այս եռանդուն ու նվիրված ղեկավարի ջանքերով Ֆիլհարմոնիկը ոչ միայն գոյատևեց, այլ հույսի ու գոտեպնդման աղբյուր դարձավ հայ ժողովրդի համար: Այդ ‹‹մութ ու ցուրտ›› տարիներին ‹‹Արամ Խաչատրյան›› համերգասրահը, բառի բուն իմաստով, միակ լուսավոր ու տաք օջախն էր, ուր մարդիկ ամեն ուրբաթ գալիս էին ջերմացնելու իրենց սրտերը դասական երաժշտության հնչյուններով: Նվագախմբի կազմում գործում էր նաև մեծ երգչախումբ, կից կար նաև երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ: 2000թ.-ից Ազգային ֆիլհարմոնիկը թևակոխել է մեկ այլ նշանակալի ժամանակաշրջան՝ գեղարվեստական ղեկավարն և գլխավոր դիրիժորը Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ: Թոփչյանը նվագախմբի ամենաերկարակյաց գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, այս տարի լրանում է Թոփչյանի ղեկավարման 25 տարին: Նրա ղեկավարման տարիներին նվագախմբի կատարողական վարպետությունը սրընթաց բարձրաձավ միջազգային բարձր մակարդակի: Թոփչյանը հայտնի է երաժշտական նյութի խորը իմացությամբ, ով ստեղծագործության մեկնաբանման համար սիրում է թափանցել դրա խորքերը՝ թանկարժեք գանձեր որոնողի խանդավառությամբ վերծանելով այն շերտ առ շերտ:


Ինչո՞ւ են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (Տեսանյութ)

Ինչո՞ւ են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները. Հակակոռուպցիոն կոմիտեն...

17:21

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների...

17:18

Եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ. Փաշինյան

Եթե ոստիկանը շարքային է, դա չի նշանակում, որ ինքն առաջնորդ չէ....

17:03

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով

16:48

Արմեն Գրիգորյանն ու Դաֆնե Մարեն մտքեր են փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետագա գործունեության վերաբերյալ

Արմեն Գրիգորյանն ու Դաֆնե Մարեն մտքեր են փոխանակել Հայաստանի ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի...

16:27

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կարճ զրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ հետ

Ալեն Սիմոնյանը Թուրքիայում կարճ զրույց է ունեցել ադրբեջանցի իր գործընկերոջ...

16:05

Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է ադրբեջնացիների տարածված լուրը

Հայաստանից Ադրբեջան ապրանքի արտահանման որևէ դեպք չի եղել. ՊԵԿ–ը հերքում է ադրբեջնացիների տարածված...

14:42

ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն կոմիտե

ՄԻՊ միջամտությամբ փաստաբաններին թույլատրվել է մուտք գործել Հակակոռուպցիոն...

14:25

Ղազար Փարպեցու–Արամի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի

Ղազար Փարպեցու–Արամի փողոցների խաչմերուկում երթևեկության փոփոխություն...

14:04

Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ նախարար

Հայաստանը գրավիչ պետություն է դառնում ԼՂ-ից տեղահանված անձանց համար. ՆԳ...

13:49

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով. Հակակոռուպցիոն կոմիտե

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները ձերբակալվել են ընտրակաշառք տալու և ստանալու...

13:35

Արցախի հայաթափումից 2 ամիս հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է պարգևավճարներ բաժանել պատգամավորներին. Նարեկ Կարապետյան

Արցախի հայաթափումից 2 ամիս հետո ԱԺ նախագահի ձեռքը գնացել է պարգևավճարներ բաժանել պատգամավորներին....

12:23

ՀՀ ՄԻՊ–ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի ներկայացուցիչներին

ՀՀ ՄԻՊ–ը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի...

12:09

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» ջրատարը, մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի...

11:55

ՔՊ-ն ժողովրդից է սերում, մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ. Նիկոլ Փաշինյան

ՔՊ-ն ժողովրդից է սերում, մենք պորտալարով կապված ենք ժողովրդի հետ. Նիկոլ...

11:38

Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր գաղափարները. ԿԳՄՍ նախարար

Պետությունը շարունակելու է աջակցել հայ կինոյի զարգացմանը՝ խրախուսելով ստեղծագործական նոր...

11:27

Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար Մելոյան

Մեր ուժեղ կանանց նկատմամբ հետապնդման պատմության մեջ ուշագրավ եւս 2 հանգամանք կա. Գոհար...

11:03

Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից

Ադրբեջանը սկսել է ապրանքներ ներմուծել Հայաստանից

10:44

Երկրի վրա ապրիլի 18-19-ը կանխատեսվել է գեոմագնիսական խանգարումների շարք

Երկրի վրա ապրիլի 18-19-ը կանխատեսվել է գեոմագնիսական խանգարումների...

10:15

Նավթի գները նվազում են Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ լավատեսության ֆոնին. Reuters

Նավթի գները նվազում են Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ լավատեսության ֆոնին....

00:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44