Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց եկեղեցականների վերապատրաստման դասընթացներին մասնակից Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից ժամանած հոգևորականներին։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցականաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ամփոփելով ծրագրի 2023-2025թթ․ ընթացիկ փուլը, որին մասնակցել է շուրջ 400 անձ, անդրադարձավ դասընթացների օգտակարությանը։ Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ծրագրի և մասնակից հոգևորականների նկատմամբ հայրական հոգածության համար։ Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հովվապետը գոհունակություն հայտնեց վերապատրաստման ընթացքում արձանագրված արդյունքների առնչությամբ՝ ընդգծելով աստվածաբանական գիտելիքների վերաթարմացման, հովվական փորձառության փոխանակման, ինչպես նաև Եկեղեցու և հասարակության առջև ծառացած մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումների կարևորությունը։ Վեհափառ Հայրապետը իր գնահատանքը բերեց Վահան Սրբազանին և վերապատրաստման ծրագրերի փոխտնօրեն Տ. Շնորհք աբեղա Սարգսյանին դասընթացների կազմակերպման գործում ցուցաբերած նախանձախնդրության համար՝ տեղեկացնելով, որ դասընթացները հաջորդ փուլում կկազմակերպվեն ըստ տեսական ու գործնական աստվածաբանության թեմատիկ ուղղությունների՝ մերօրյա մարտահրավերներին և հոգևոր սպասավորության արդի պահանջներին համապատասխան։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը քահանա հայրերին պատգամեց կոչման բարձր գիտակցությամբ և անվերապահ նվիրումով շարունակել իրենց ծառայությունը Եկեղեցուն, ազգին ու հայրենիքին՝ իրենց համայնքներում ամենուր հայորդիներին համախմբելով ի խնդիր հայրենիքում առկա դժվարությունների հաղթահարման և երկրի հզորացման:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02