ARM | RUS |

Չօրինականացնել կոռուպցիան, չխորացնել սոցիալական անարդարությունը. ՀԿ-ները կոչ են անում շրջանառությունից հանել փողով բանակից ազատվելու նախագիծը

29.05.25 | 16:17

Հայաստանյան շուրջ 1,5 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կոչ անելով շրջանառությունից հանել փողի դիմաց կարճ ժամկետով ծառայելու մասին Հայկ Սարգսյանի նախաձեռնած օրինագիծը։ Հայտարարությունում ասվում է. «2025թ․ մայիսի 22-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից շրջանառության մեջ դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի արգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (հետայսու տեքստում՝ Նախագիծ), որով առաջարկվում է գումարի վճարման դիմաց ՀՀ զինված ուժերում ծառայություն անցնել օրենքով սահմանված 24 ամսից կարճ ժամանակահատված՝ նախատեսելով 1 ամիս ծառայության դեպքում վճարել 24 միլիոն ՀՀ դրամ, 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն ՀՀ դրամ և հաշվառվել պահեստազորում։ Միաժամանակ, մեկ այլ նախագծով առաջարկվում է մինչև զինվորական հաշվառման տարիքը լրանալը (16 տարին լրանալը) ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու համար արական սեռի քաղաքացիների կողմից դիմում ներկայացնելու պետական տուրքի գումարը սահմանել 15 միլիոն ՀՀ դրամ։ Նախ, անհրաժեշտ է արձանագրել, որ Նախագիծը, թեև ունի հանրային կարևորություն և մարդու իրավունքների ու պարտականությունների վրա մեծ ազդեցություն, չի քննարկվել ո՛չ ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ո՛չ առավել ևս հասարակության տարբեր շահակիր խմբերի հետ։ Առանց լայն հանրային քննարկումների նման կարևորության օրենսդրական նախագծի ընդունումը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին։ Միաժամանակ, մեր մտահոգությունն ենք հայտնում Նախագծի հակասահմանադրականության և դրանով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների առկա խնդիրների հնարավոր առավել խորացման առնչությամբ։ Գտնում ենք, որ քննարկվող Նախագծով առաջարկվող կարգավորումները հակասում են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքներին։ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու Սահմանադրական պարտավորության կատարումը և զինապարտությունը Նախագծով պայմանավորվում է անձանց սոցիալական և գույքային դրությամբ, ինչն անընդունելի է և ունակ է առավել խորացնել հասարակության սոցիալական բևեռացվածությունը, հանգեցնել առավել մեծ սոցիալական անարդարության զգացման և խորացնել զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները։ Ավելին, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար արական սեռի ներկայացուցիչների համար 15 միլիոն ՀՀ դրամի պետական տուրքի սահմանումը անհամաչափ միջամտություն է՝ հանդիսանալով սեռով պայմանավորված խտրականություն։ Թեև նախագծի հեղինակի և Կառավարության անդամների քննարկումներում բերվում են հիմնավորումներ, որ Նախագիծն ուղղված է ՀՀ զինված ուժերի զորակոչի շրջանակներում կոռուպցիոն հանցագործությունների և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, դա արված չէ նախագծի հիմնավորման մեջ, այդ թվում՝ վերհանված չեն առկա խնդիրների, կատարվող փոփոխությունների արդյունքում հնարավոր դրական և բացասական ազդեցությունները: Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումները ունակ չեն լուծել և բացառել զորակոչի ընթացքում կոռուպցիոն դրսևորումները, իսկ որևէ արդյունք գրանցելու դեպքում դրանք կրելու են իրավիճակային ու ժամանակավոր բնույթ, չեն հանգեցնելու համակարգային փոփոխությունների և ժամանակի ընթացքում իրենց հետ բերելու են նոր խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիայի նոր դրսևորումներ։ Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է կանխարգելիչ և վերահսկողական արդյունավետ մեխանիզմների ներդրում, արդյունավետ քննության և պատասխանատվության ու պատժի անխուսափելիության սկզբունքների պատշաճ իրագործում պրակտիկայում, այլ ոչ թե վճարի դիմաց ծառայությունից ազատվելու պրակտիկայի օրինականացում։ Ըստ Transparency International միջազգային կազմակերպության պետությունների պաշտպանության համակարգերի գնահատման (Government Defence Index) 2020 թվականի արդյունքների` ՀՀ պաշտպանական համակարգը կոռուպցիայի տեսանկյունից գտնվում է բարձր ռիսկայնություն ունեցող երկրների խմբում, ուստիև Կառավարությանն անհրաժեշտ է կենտրոնանալ համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և համակարգի առողջացման միջոցառումների վրա, այլ ոչ՝ օրինականացնել առկա կոռուպցիան և խորացնել սոցիալական անարդարությունը: Նախագծի հիմնավորումներից է նաև այն պնդումը, որ զինվորական ծառայության կրճատման համար վճարված գումարները հնարավորություն կտան մեծացնել պրոֆեսիոնալ բանակի հնարավորությունները և թվաքանակը՝ հինգ տարի շարունակ երկու պայմանագրային զինծառայողի և՛ աշխատավարձ, և՛ պարգևավճար վճարելով։ Գտնում ենք, որ նախ, բացառապես պայմանագրային զինծառայողների ֆինանսական նվազագույն ապահովությամբ չի երաշխավորվում բանակի պրոֆեսիոնալիզմի բարձրացումը, և պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը պահանջում է համալիր և արդյունավետ բարեփոխումների իրականացում ՀՀ զինված ուժերում։ Առհասարակ անդրադարձ չկա դեմոգրաֆիական և, ըստ ամենայնի, նվազող մարդկային ռեսուրսների պայմաններում երկրի պաշտպանության ամրապնդման հարցերին: Մինչ նախագծի հեղինակի կողմից նշվում է, որ կրճատված ժամկետով պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած քաղաքացիները հաշվառվում են պահեստազորում և հետագայում՝ պատերազմական ժամանակ ենթակա են նաև զորահավաքային զորակոչի, այնուամենայնիվ շուրջ 5 տարի շարունակ եռամսյա և շուրջ մեկամսյա վարժական հավաքների ընթացքի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշված ժամկետը գործնականում բավարար ժամանակ չէ անձանց մարտական պատրաստության և, հետևաբար, նաև զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար։ Բացի այդ, պետք է նշել նաև, որ նախագծով պատշաճ հիմնավորված չէ զորակոչային տարիքը բարձրացնելու հարցը։ Չի գնահատվել, թե արդյոք նշված տարիքի քաղաքացին ֆիզիկապես, հոգեբանորեն և սոցիալապես պատրաստ է ժամկետային զինվորական ծառայության, ինչ ազդեցություն դա կարող է ունենալ աշխատաշուկայի, տվյալ անձանց ընտանիքների սոցիալական վիճակի վրա։ Զինված ուժերում համալիր բարեփոխումների իրականացման, այդ թվում՝ մարդու իրավունքների և կարգապահության ամրապնդման, զինված ուժերում ծառայելուց խուսափելու պատճառների և կոռուպցիոն ռիսկերի դեմ պայքարի փոխարեն ներդրվում է զինված ուժերում վճարի դիմաց կրճատված ժամկետով զինվորական ծառայության անցնելու արտոնություն։ Սա հանգեցնելու է նրան, որ պետության պաշտպանության պարտավորությունը հասարակության շրջանում չի ընկալվելու որպես բոլորի կոլեկտիվ պարտավորություն, այլ ընկնելու է բացառապես նվազ հնարավորություններ ունեցող անձանց ուսերին։ Զինվորական ծառայության հետ կապված բոլոր ռիսկերը և սահմանափակումները պայմանավորվում են բացառապես անձանց սոցիալական և գույքային դրությամբ, ինչն ինքնին ունակ է ազդել զինված ուժերում ծառայություն անցնող անձանց մոտիվացիայի և, ըստ այդմ, զինված ուժերի մարտունակության վրա։ Ընդունելով, որ ՀՀ զինված ուժերում առկա են լրջագույն խնդիրներ և առանցքային, հիմնարար փոփոխությունների անհրաժեշտություն՝ պետք է փաստել, որ դրանք չպետք է լինեն իրավիճակային, այլ կատարվեն ամբողջական ու համակարգային մոտեցմամբ։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք․ Նախագիծը հանել շրջանառությունից, Զինված ուժերում ծրագրել և իրականացնել արդյունավետ, արմատական ու համակարգային բարեփոխումներ՝ ապահովելու մարդու իրավունքների պաշտպանությունը և զինապարտ քաղաքացիների համահավասար և արժանապատիվ ծառայությունը, ինչպես նաև զինծառայության գրավչությունը ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար, Ներդնել արդյունավետ մեխանիզմներ զինված ուժերում կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ հիմք ընդունելով անկողմնակալ և համապարփակ հետազոտություններով վերհանված խնդիրները:

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Էկոլուր տեղեկատվական ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե ՀԿ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ

Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ Գայանե Շագոյան, պ․գ․թ․ մշակութային մարդաբան»։


Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը. 1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4 միլիոն դրամով

Մեկնարկում է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարը. 1-ին տեղ գրաված թիմը կպարգևատրվի 4...

17:45

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն...

17:22

Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ. Կոնջորյան

Հայաստանի քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ....

17:07

Կայանել է ավտոմեքենան, կամրջից նետվել

Կայանել է ավտոմեքենան, կամրջից նետվել

13:03

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում. «Համերգը սխալ էր»

Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրում. «Համերգը սխալ...

12:44

Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան

Ծնվել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի երկրորդ երեխան

12:21

Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․ Գեղամյան

Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․...

12:04

Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․ Գեղամյան

Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․...

12:04

Կքննվեն հրդեհի բռնկման վարկածներ. ՆԳՆ խոսնակ

Կքննվեն հրդեհի բռնկման վարկածներ. ՆԳՆ խոսնակ

10:26

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի

Ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից...

10:03

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ

Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ հրշեջ-փրկարարներն իրականացնում են հրդեհաշիջման...

18:21

Քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Նեպալի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման...

17:23

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ

ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական...

17:09

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաև` կարկուտ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, նաև`...

15:52

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը և «ԶԻԼ» բեռնատարը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը և «ԶԻԼ»...

15:35

Հայաստանի ու Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի ու Ռուանդայի ԱԳ նախարարները համաձայնագիր են...

15:18

Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում

Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի...

15:03

Ինչ ձևաչափով կմասնակցի «Ուժեղ Հայաստան»-ը ՏԻՄ ընտրություններին

Ինչ ձևաչափով կմասնակցի «Ուժեղ Հայաստան»-ը ՏԻՄ...

20:17

Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած բարձրաստիճան հանդիպումներին

Միրզոյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած բարձրաստիճան...

20:02

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» գազատարով

Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս»...

13:17

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02