7 տարի անց նոր «հեղափոխություն».
գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ «Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, սկսել է «Մերժիր Գարեգինին» շարժում: Այլ կերպ ասած՝ խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նախաձեռնում է նոր հեղափոխություն, խորհրդարանի ընտրությունը վերածում է հեղափոխության: Փաշինյանը պատկերացնում է, որ ընտրության գործընթացում հաղթելն իր համար շատ բարդ է եւ շանսը հեղափոխությունն է, հեղափոխական գործընթացը: Բնականաբար, չի կարող լինել քաղաքական հեղափոխություն, քանի որ նա արդեն ունի պետական կարգավիճակ՝ ընդդիմադիր չէ, որ «մերժի Սերժին»: Մնում է հոգեւոր իշխանությունը․ հեղափոխություն հոգեւոր իշխանության դեմ՝ «մերժիր Գարեգինին»: Փաշինյանը քայլ առ քայլ կառուցում է այդ հեղափոխությունը, հռչակում «Վեհարանն ազատելու» նպատակը եւ հավաքում «համակարգող խորհուրդ»: Լուծվելիք խնդիրներն անշուշտ բազմաշերտ են, սակայն հավաքական իմաստով՝ խնդիրը հենց ընտրական գործընթացը «հեղափոխական գործընթացի» վերածելն է: Սա տարբեր բան է, քան պարզապես «նախկինների ռեւանշ» կամ «գուբերնիա» թույլ չտալը: Դա հեղափոխություն չէ: Նիկոլ Փաշինյանը Երեւանի եւ Գյումրու ընտրություններով «ստուգել» է այդ «հենման կետերի» կենսունակությունն ու գնահատել, որ ընտրական պրոցեսում հաջողության համար դրանք այլեւս բավարար չեն, կենսունակ չեն, պետք է «հեղափոխական» տրամաբանություն: Եվ նա, ըստ էության, սկսել է ընտրական պրոցեսը «հեղափոխականի» վերածելը, այդտեղ փնտրելով իր շանսը»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02