ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային է անդրադարձել․
«Կասկած չկա, որ Իրանի դեմ իսրայելական ագրեսիան ուներ շատ կարևոր մի նպատակ, որը չէր էլ թաքցվում և հրամցվում էր «ռեժիմի փոփոխություն» փաթեթավորմամբ։ Իրականում դա Իրանը ներսից քայքայելու և փաստացիորեն մասնատելու նպատակ էր, որի խթան պետք է դառնային իսրայելական և ամերիկյան հարվածները։ Հաշվարկը սակայն սխալ էր կառուցված, նախևառաջ, մեկ հիմնական օբյեկտիվ պատճառով՝ Իրանն, ի տարբերություն Մերձավոր Արևելքի մի շարք պետությունների, գաղութատիրական քաղաքականության ծնունդ չէ, այլ ավելի քան 2500-ամյա պետական և քաղաքակրթական ավանդույթի շարունակություն։ Սուբյեկտիվ գործոններից պետք է նշել, որ Իրանի վերնախավերը կարողացան ներքաղաքական և ներհասարակական ընկալումներում շատ կարճ ժամանակում այս պատերազմը դարձնել համաազգային կամ հայրենական պատերազմ։ Միջին վիճակագրական իրանցու պատկերացումներում սա այլևս «անհասկանալի» բախում չէր Սիրիայում, Իրաքում, Լիբանանում կամ այլուր «ինչ-որ արաբների» համար, սա հենց իրանցիների պատերազմն էր սեփական հայրենիքը պաշտպանելու նպատակով, ինչն առաջացրեց ներքաղաքական և հասարակական աննախադեպ համախմբում երկրի ներսում՝ ապահովելով անհրաժեշտ դիմակայունություն։ Ի դեպ, սա նաև հսկայական կրեդիտ է իրանական վերնախավերի համար, որոնք ճիշտ գործելու դեպքում, կարող են համախմբման այս հսկայական ներուժն ուղղել Իրանի էլ ավելի հզորացման ուղղությամբ»։
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
12:23
12:09
11:55
11:38
11:27
11:03
10:44
10:15
00:00
16:05 16.04.26
14:04 16.04.26
12:23 16.04.26
17:21 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
13:49 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44