Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրումից հրաժարվել է Ադրբեջանը: Զախարովան նշել է, որ այդ գաղափարի հեղինակը ռուսական կողմն է: «Դեռևս 2011 թվականին Սոչիում եռակողմ հանդիպմանը ռուսական կողմը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում զինված միջադեպերի հետաքննության նախաձեռնությամբ: Որպես դրա զարգացում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պատրաստել են համապատասխան մեխանիզմի նախագիծը: Այնուհետև այն մշակվել է նաև ԵԱՀԿ փորձագետների կողմից»,- այս մասին Զախարովան նշել է իր ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Վիեննայի գագաթնաժողովում համաձայնություն է ձեռք բերվել սեղմ ժամկետներում ավարտել այդ աշխատանքը, սակայն հունիսին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Սանկտ Պետերբուգի հանդիպմանը այդ հարցի շուրջ կոնսեսնուս ձեռք չի բերվել: «Ադրբեջանական կողմը պնդել է, որ զինված միջադեպերի հետաքննության որևէ անհրաժեշտություն չկա, քանի որ այդ պահին հակամարտության գոտում իրավիճակը մնում էր կայուն: Արդյունքում, մեխանիզմների թեման չի արտացոլվել այդ հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ: Միաժամանակ, մեր կարծիքով, մեխանիզմի հարցը մնում է ակտուալ»,- ընդգծել է Մարիա Զախարովան:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02