ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձի սոցիալական աջակցություն ստանալու հարցը։ Քաղաքացին դիմել էր Պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքի անդամները ներկայացրել են համապատասխան դիմումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու նպատակով։ Ըստ դիմողի՝ ընտանիքի որոշ անդամների դիմումները բավարարվել են, իսկ իր և երկու անչափահաս երեխաների դիմումները մերժվել էին։ Պաշտպանի աշխատակազմը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից, կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ։ Պարզաբանման համաձայն՝ Օպերատիվ շտաբի տրամադրած 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում քաղաքացու տվյալները սխալ են մուտքագրված, ինչն էլ անձի նույնականացման և վճարման ցուցակ ներառելու գործընթացը տեխնիկապես դարձնում է անհնար: Պաշտպանի աջակցությամբ, քաղաքացու կողմից հավաքագրվել են լրացուցիչ փաստաթղթեր և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հաջորդիվ, Պաշտպանի հաստատության խորհրդատվության արդյունքում անձը դիմել է նոտարական գրասենյակ և ստացել փաստաթղթի պատկանելության իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին որոշում, որը Պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ կրկին ներկայացվել է Նախարարություն և համագործակցության արդյունքում հնարավոր է եղել լուծել խնդիրը՝ դիմողի տվյալները ներառել վճարման ցուցակներում: Արդյունքում, 2025 թվականի հունիսի 30-ին քաղաքացին ՄԻՊ աշխատակազմին ուղղված լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ ամբողջ վճարումը ստացել է՝ ներառյալ է նաև նախորդ ամիսներին չտրամադրված գումարները։
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02