Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներից մեկով պարզվել է, որ Ա.Թ.-ն, հանդիսանալով կոմերցիոն և պաշտպանիչ տպագրությամբ զբաղվող ընկերության տնօրենը, տիրապետելով 2014-2016 թվականների ընթացքում ընկերության համախառն եկամտի և հարկվող շահույթի իրական տվյալներին, առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու նպատակով, հարկային մարմին ներկայացված հաշվարկներում ներառել է խեղաթյուրված տվյալներ: Մասնավորապես՝ Ա.Թ.-ն, խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի և Հարկային օրենսգրքի 22-րդ գլխի (իրավահարաբերությունների ձևավորման պահին գործող խմբագրությամբ) պահանջները, 2014-2016 թվականներին Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Մ.Մ.-ին փաստացի պատկանող կազմակերպության հետ կնքել է ընդհանուր՝ 2 միլիարդ 560 միլիոն 765 հազար դրամի ծառայությունների մատուցման կեղծ, ձևական պայմանագրեր: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ առանձնապես խոշոր չափերով շահութահարկի գումար չվճարելու նպատակով, անհիմն նվազեցրել է հարկվող շահույթը, և, հարկային մարմին ներկայացված՝ 2014, 2015 և 2016 թվականների տարեկան հաշվարկներում, ներառել է խեղաթյուրված տվյալներ: Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2024 թվականի օգոստոսի 23-ին դատախազի կողմից, սեփական նախաձեռնությամբ, Ա.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (օրենքով սահմանված հաշվետվությունը, հաշվարկը, հայտարարագիրը կամ հարկման հիմք հանդիսացող՝ հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարը հաշվարկելու կամ վճարելու պարտավորություն առաջացնող պարտադիր այլ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելը): Դատախազի կողմից վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո, Ա.Թ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ նախաքննությամբ վերականգնվել է պետությանը պատճառված՝ 650 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 250 միլիոն դրամի վնասը: 2025 թվականի հուլիսի 28-ին հսկող դատախազը, սեփական նախաձեռնությամբ դադարեցրել է Ա.Թ.-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ ոչ արդարացնող հիմքով:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02