2024 թվականի դեկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ներկայացվել այն մասին, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հ.Ա.-ի (Հովիկ Աբրահամյան–խմբ) եղբորը՝ Հե.Ա.-ին պատկանող, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ՍՊ ընկերության իրավասու անձինք խուսափում են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց: Դատախազությունից հայտնում են, որ հաղորդման կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել: Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից չի հաստատվել: Դատախազը հանձնարարել է նախաձեռնել քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և սկսել նախաքննություն: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մի շարք վայրերում խուզարկություններ կատարելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով մերժվել են: Նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են: Կատարված վարութային գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ընկերության փաստացի ղեկավար Հե.Ա.-ն, նույն ընկերության տնօրեն Գ.Մ.-ի և գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, պետական բյուջե վճարման ենթակա՝ 143,827,827 դրամի հարկ չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ են ներառել հարկային հաշվարկներում: 2025 թվականի հուլիսի 29-ին քննիչի միջնորդությունների հիման վրա՝ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հե.Ա.-ի, Գ.Մ.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո, Հե.Ա.-ին, Գ.Մ.-ին և Մ.Գ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75,000,000 դրամ վնասը: Նախաքննությունը շարունակվում է:
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02