ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը օգոստոսին կայցելի Թայվան։
Այն կգլխավորի Սենատի զինված ուժերի կոմիտեի նախագահ Ռոջեր Ուիքերը (հանրապետական, Միսսիսիպի), հաղորդում է Financial Times-ը (FT)՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ հանդիպումը կկայանա «դժվարին ժամանակներում» և այն պայմաններում, երբ Թայվանը չի կարողացել առևտրային գործարք կնքել Միացյալ Նահանգների հետ և նրա նկատմամբ կարող են շատ բարձր մաքսատուրքեր սահմանվել։
Պարբերականը նշում է, որ Ուիքերի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից։ Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, որ Թայվանի վարչակազմի ղեկավար Լայ Ցինդեն նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել ԱՄՆ՝ Պարագվայ, Գվատեմալա և Բելիզ այցելության շրջանակներում։ Արևմտյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ այցը չեղարկվել կամ հետաձգվել է այն բանից հետո, երբ Թայվանը չի կարողացել ստանալ ԱՄՆ-ի հավանությունը, քանի որ ամերիկյան վարչակազմը մտավախություն ունի, որ դա կարող է խոչընդոտել Չինաստանի հետ առևտրային բանակցություններին։ ԱՄՆ-ն Թայվանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 1979 թվականին և հաստատել է դրանք Չինաստանի հետ։ Չնայած «Մեկ Չինաստան» քաղաքականությանը՝ Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել Թայպեյի վարչակազմի հետ։ ԱՄՆ-ն Թայվանի համար զենքի գլխավոր մատակարարն է։ Չինաստանի Արտաքին գործերի նախարարության գնահատմամբ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում ԱՄՆ-ի կողմից կղզուն տրամադրված ռազմական մատակարարումների ընդհանուր արժեքը գերազանցել է 70 միլիարդ դոլարը։ Թայվանը ղեկավարվում է սեփական վարչակազմով 1949 թվականից, երբ այնտեղ ապաստան են գտել Չանգ Կայշիի (1887-1975) գլխավորած Գոմինդանի ուժերի մնացորդները, որոնք պարտություն են կրել Չինաստանի քաղաքացիական պատերազմում։ Պեկինը Թայվանը համարում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նահանգներից։
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
10:33
10:14
00:00
21:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02