Գրքի երևանյան միջազգային 8-րդ փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 5-7-ը Հանրապետության հրապարակում․ գրքի տոնավաճառը՝ Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում և Հանրապետության հրապարակում, իսկ միջոցառումները` Հայաստանի ազգային պատկերասրահում և Հայաստանի պատմության թանգարանում։
Գրքի տոնավաճառին կմասնակցեն 50-ից ավելի հրատարակչություններ, տպարաններ, գրախանութներ, թանգարաններ, գրադարաններ, կրթամշակութային հաստատություններ՝ առաջարկելով բացառիկ զեղչեր։ Գրքի երևանյան միջազգային ութերորդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ 12:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի դիմաց։ Փառատոնի երեք օրերին տեղի կունենան գրքի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանցի գրողների հետ (Միացյալ Թագավորություն, Ռուսաստան, Նիդերլանդներ, Վրաստան, Իրան), պոեզիայի ընթերցումներ, քննարկումներ, վարպետութան դասեր, պերֆորմանսներ, փիթչինգ և այլն։ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Սարոյան հիմնադրամի բացառիկ համագործակցության շրջանակում առաջին անգամ կտրվի Սարոյանի անվան կարճ արձակի մրցանակ, որի նպատակն է անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված կարճ արձակի գնահատումը։ Մրցանակը ոգեշնչված է Վիլյամ Սարոյանի ժառանգությամբ՝ խրախուսելով պատմվածագրությունը և գրական վարպետությունը: Մրցույթին դիմել է 108 ստեղծագործող՝ 25 երկրից: Այս ցուցանիշները փաստում են, որ Սարոյանի մրցանակը իսկույն դարձավ գրական կարևոր իրադարձություն։ Գրական մրցույթին այս տարի դիմել է 361 ստեղծագործող, հաստատվել է 212 հայտ՝ «Պոեզիա», «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում։ Սեպտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն Սարոյանի անվան կարճ արձակի և գրական մրցույթի հաղթողների անունները։ Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ Գրքի երևանյան միջազգային փառատոնը Հայաստանում գրահրատարակչության ոլորտի ամենամեծ իրադարձությունն է: Այն իրականացվում է 2017 թվականից: Փառատոնի հիմնադիրը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։ Ծրագրի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է: Կազմակերպիչներ՝ «Գրքի փառատոն» կրթամշակութային ՀԿ, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
10:44 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01