SHAYMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանները պարզել են, որ 2022թ-ից մինչև 2024թ-ն ընկած ժամանակահատվածում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի Լենինգրադյան հավաքակայանի ղեկավար, Երևանի բնակիչ 32-ամյա Անդրանիկ Զ․-ն աշխատանքն անխոչընդոտ կազմակերպելու համար 6 երթուղիներում աշխատող շուրջ 100 վարորդներից շուրջ 16 ամիսների ընթացքում «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավար կազմի կողմից լիազորված վարորդներ, Տավուշի մարզի բնակիչներ՝ 63-ամյա Սամվել Մ․-ի, 57-ամյա Գագիկ Ա․-ի, Երևանի բնակիչներ՝ 49-ամյա Արթուր Ո․-ի, 58-ամյա Առնոլդ Գ․-ի և այլ անձանց միջոցով պահանջել և ստացել են օրական 2000 դրամ, որը 16 ամիսների ընթացքում կազմել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են նաև, որ 2025 թվականի սկիզբներին «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի ղեկավարությունը Ջրվեժի հավաքակայանի աշխատակից, Երևանի բնակիչ 61-ամյա Սայաթ Գ․-ին ստիպել է դիզելային շարժիչի համար նախատեսված 2496 լիտր յուղի փոխարեն ստանալ 2080 լիտր և ստորագրել 2496 լիտրի ընդունման ստացականի դիմաց, իսկ 2025թ․ապրիլ ամսին նույն հավաքակայանի ղեկավարությունը կազմակերպել և որպես թափոն վաճառել է ավտոբուսների շուրջ 12 տարվա փոխարինված կուտակված մարտկոցները և մետաղյա մաս-մեխանիզմները, ստացված գումարից շուրջ 3 մլն դրամը մուտքագրել են դրամարկղ, այդ կերպ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։
18:34
16:22
16:06
15:46
15:23
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55