Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել , որի նպատակն է իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակ ստեղծելը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակումը։ Հուշագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի՝ Աստանա կատարած այցի շրջանակներում։ Նշվում է, որ ՀՀ ՍԴ նախագահը Ղազախստան է այցելել այդ երկրի Սահմանադրական դատարանի նախագահ Էլվիրա Ազիմովայի հրավերով։ Հուշագիրը ստորագրել են Հայաստանի և Ղազախստանի սահմանադրական դատարանների նախագահները։ Հուշագրի նպատակն է նպաստել իրավական ոլորտում փոխգործակցության և համագործակցության շրջանակի ստեղծմանը, սահմանադրական արդարադատության ոլորտում փորձի փոխանակմանը, երկու երկրներում սահմանադրական իրավունքի և դրա գործնական կիրառման ուսումնասիրությանը՝ սահմանադրական իրավունքի ոլորտում վեճերի լուծման համատեքստում՝ ձգտելով խթանել սահմանադրական արդարադատությունը և երաշխավորել համընդհանուր ճանաչում ունեցող ժողովրդավարական սկզբունքները, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատությունների պաշտպանության երաշխիքները։ Կարևորելով հուշագրի ստորագրմամբ հարաբերությունների նոր փուլի մեկնարկը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ հուշագրով նախանշված դրույթները գործնականում կիրականացվեն՝ դառնալով սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ղազախական արդյունավետ համագործակցության գրավական։ Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Էլվիրա Ազիմովան նշել է, որ իրենց համար շատ հետաքրքիր է սահմանադրական արդարադատության ոլորտում Հայաստանի Հանրապետության իրավակիրառ պրակտիկան՝ համոզմունք հայտնելով, որ հուշագրի ստորագրումը կարևոր հիմք է երկու երկրների բարձր դատարանների միջև հարաբերությունների առավել զարգացման համար։ Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունն ընդյալնել նաև երկու երկրների սահմանադրական դատարանների աշխատակազմերի միջև։
10:58
10:42
09:23
09:05
10:32
10:03
16:02
15:53
15:36
15:22
14:45
14:28
14:04
13:58
13:44
13:36
13:22
11:21
11:03
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02