Շոտլանդիայի ազգային կուսակցությունը առաջատարն Է երկրի խորհրդարանական ընտրություններում: «Գերհինգշաբթի» կայացած քվեարկության նախնական արդյունքներով՝ նրա օգտին իրենց ձայնը տվել Է ընտրողների 46,5 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»ը՝ հղում անելով BBCին: Արդեն հայտնի են 129 պատգամավորական մանդատներից 93ի տերերը: Դրանցից 58ը բաժին Է հասնում շոտլանդացի ազգայնականներին: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 55,5 տոկոս: Շոտլանդիայում նկատելի հաջողության Է հասել նաեւ Պահպանողական կուսակցությունը, որը հավաքում Է ձայների 21,9 տոկոսը: Դա փոքրինչ պակաս Է, քան Լեյբորիստական կուսակցության արդյունքը (22,7 տոկոս), որի դիրքերը Շոտլանդիայում ավանդաբար ավելի ուժեղ Էին: Դրա հետ մեկտեղ պահպանողականներին ավելի շատ պատգամավորական մանդատներ են բաժին հասնում, քան լեյբորիստներին՝ ներկա պահին՝ 16՝ 11ի դիմաց: Սա շոտլանդացի պահպանողականների զգալի հաջողությունն Է. նրանք նոր խորհրդարանում 8 տեղով ավելի են ստանում, քան նախորդ ընտրությունների արդյունքում, այն դեպքում, երբ լեյբորիստները՝ 13ով պակաս: Ընտրություններում հաղթող Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատման հետեւողական կողմնակիցն Է: Նա քանիցս պնդել Է առաջիկա տարիներին այդ հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացումը, չնայած Լոնդոնի առարկություններին: Սթերջենի խոսքով՝ նման հանրաքվեն անխուսափելի կլինի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ Շոտլանդիան մնա ԵՄի կազմում: «Գերհինգշաբթի» բրիտանացիներն ընտրել են Շոտլանդիայի խորհրդարանի, Ուելսի ասամբլեայի, Հյուսիսային Իռլանդիայի ասամբլեայի, ինչպես նաեւ Անգլիայի 124 մունիցիպալ խորհուրդների անդամներին: Նաեւ այդ օրը կայացել են խոշոր քաղաքների, այդ թվում՝ Լոնդոնի, Բրիստոլի եւ Լիվերպուլի քաղաքագլուխների ընտրությունները: Այդ ընտրությունների արդյունքները պետք Է ամփոփվեն մայիսի 6ին:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02