Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին մեկնարկած սահմանադրական փոփոխությունների «Այո և Ոչ» իրապատում շոուն, իրոք, հաջողված նախագիծ էր, որն իրոք, նոր քաղաքական մշակույթի նոր տարր մտցրեց հայաստանյան քաղաքական կյանքում: Սա «Այո և Ոչ» իրապատում շոուի մտահղացման հեղինակ Կարեն Քոչարյանի` նախագծին տված հետահայաց գնահատականն է:
«Սա ոչ միայն իմ կարծիքն է, այլ անգամ այն քաղաքական գործիչների, որ չմասնակցեցին, բոյկոտեցին, օրինակ` Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ որպես պրոյեկտ այն փայլուն նախագիծ է»,- ասաց Կարեն Քոչարյանը:
Հիշեցնենք, որ հեռուստանախագիծը մեկնարկեց «Պանարմենիան մեդիա գրուպի» բակից, երբ քարոզարշավի ու իրապատման մասնակից 16 քաղաքական և հասարակական գործիչներ ուղևորվեցին Հայաստանի հարավ և հյուսիս, որտեղ 20 օրվա ընթացքում հարավային և հյուսիսային մարզերի ողջ ճանապարհին «Այո»-ներն ու «Ոչ»-երը հանդիպեցին մարդկանց հետ, զրուցեցին, բացատրեցին, քարոզեցին և վիճեցին հարցի շուրջ, թե արդյոք անհրաժեշտ են Հայաստանին սահմանադրական փոփոխություններ:
Այս իրապատման շրջանակներում պատգամավոր Հրանտ Բագրատյանը նաև կիթառ էր նվագում, պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` շախմատ ու նարդի խաղում, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը` ֆուտբոլ խաղում, պատգամավոր Մարգարիտ Եսայանը կարտոֆիլի «պլեճ» պատրաստում, Կարինե Աճեմյանը չիր էր համտեսում, իրար հետ նստում էին թեյի, գինու, օղու սեղանի շուրջ:
Հարցին, թե ինչու այս իրապատումը որևէ շարունակություն չունեցավ, Կարեն Քոչարյանը նկատեց.«Որովհետև դրանից հետո որևէ համապետական մասշտաբի իրադարձություն սահմանադրական հանրաքվեից հետո չեղավ»:
Իսկ արդյո՞ք այս իրապատում շոուի մտահղացման հեղինակը չի ուզում անել նաև 2017-ի ընտրություններից ժամանակ: Կարեն Քոչարյանը դժվար է պատկերացնում այս ձևաչափը` խորհրդարանական ընտրությունների պարագայում:
«Եթե այնտեղ 2 խումբ էր` «Այո» և «Ոչ», պառլամենտական ընտրությունների ժամանակ շատ ավելի բազմազան է լինելու կուսակցությունների պալիտրան` 10-12 նվազագույնը, իսկ դա ապահովելը ֆիզիկապես անհնար է: Գիտեք, ամեն ինչ տեսականորեն հնարավոր է, բայց փաստացի շատ բարդ կլինի, որովհետև անգամ «Այո», «Ոչ»-ի ժամանակ երկու կողմն էլ բողոքում էին, որ, այ, մեր կարծիքը հաշվի չառան, «Այո»-ն ասում էր` «Ոչ»-ին եք շատ ժամանակ տալիս, նրանք` «Այո»-ին: Չնայած, որպես կանոն, ժամացույցով պահվում էր ժամանակը: Հիմա պատկերացրեք` ինչ կլինի 10 կուսակցությունների դեպքում»,– ասաց Կարեն Քոչարյանը:
23:22
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02