Երևանի Արաբկիր, Կենտրոն, Էրեբունի վարչական շրջաններում հայտարարված պլանային ջրանջատման պատճառը 800 մմ-ոց պողպատե «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի 5 հատվածում իրականացվող աշխատանքներն են, հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
«Վերջին տարիներին Կորեայի ձորում ժայռաբեկորների թափման, սողանքների, շինարարական աղբ թափելու հետևանքով պարբերաբար վթարվում էր այս կարևոր նշանակության ջրատարը:
Առաջացած խնդրին լուծում տալու համար, Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի և «Վեոլիա Ջուր» ընկերության համատեղ ուժերով կազմվեց սողանքային հատվածը շրջանցող նախագիծ: Ամիսներ շարունակ ընթացող շինարարական աշխատանքները մոտեցել են իրենց ավարտին և այժմ ընթանում են նոր կառուցված ջրատարի 750 մետր հատվածի միացման աշխատանքները գործող ջրատարին:
«Վեոլիա Ջուր» ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն էլ իր հերթին ջրատարի մյուս 4 հատվածներում է խնդիրներ լուծում:
Ջրատարի մի հատվածում շաբաթը մեկ կրկնվող վթարներին վերջ տալու համար նորով է փոխարինվում խողովակաշարի 45 գծամետր հատված:
3-րդ՝ կրկին սողանքային հասցեում, խոշոր վթար է վերացվում:
4-րդ և 5-րդ հասցեներում՝ Պռոշյան և Գրիբոյեդով փողոցներում, բաշխիչ ցանցը կառավարելի դարձնելու համար իրականացվում են հոսքաչափերի տեղադրման աշխատանքներ:
Թեպետ ջրանջատումը հայտարարված է մինչև այսօր երեկոյան, սակայն ՎեոլիաԹիմն անում է հնարավոր ամեն ինչ հայտարարված ժամից շուտ ջրամատակարարումը վերականգնելու համար: Սակայն պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. աշխատանքներն ավարտելուց հետո, ժամանակ է պետք 800 մմ-ոց ջրատարը կրկին ջրով լցնելու համար, որն էլ սպառողներին կհասնի աստիճանաբար»,-նշված է հաղորդագրության մեջ։
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02