ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ՏԻՄ ձևավորման օրվա կապակցությամբ
«Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրն է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր և հատկապես Կոտայքի մարզի ՏԻՄ ծառայողներին։
Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման օրը պաշտոնապես սկսել է նշվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից հետո։
Տեղական ինքնակառավարման համակարգն օր օրի ավելի է կայանում՝ շնորհիվ ՀՀ կառավարության բարեփոխումների, համայնքներում շարունակաբար իրականացվող սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի և ներդրումների:
Գործընթացի կայացման գործում անգնահատելի է նաև մեր համայնքային ծառայողների աշխատանքը և նրանց ջանքերը՝ ուղղված ավելի քաղաքացիակենտրոն, ուժեղ և առաջադեմ տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալուն:
Եվս մեկ անգամ ընդգծում եմ Կոտայքի մարզում ձևավորված համագործակցային դրական մթնոլորտը և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների սերտ փոխգործակցությամբ տարվող աշխատանքները, ինչի արդյունքում մեզ հաջողվում է ավելի շատ ծրագրեր իրականացնել մեր համայնքներում:
Կրկին շնորհավորելով ՏԻՄ օրվա կապակցությամբ՝ վստահեցնում եմ, որ Կոտայքի մարզպետի աշխատակազմը և անձամբ ես մեզ տրված լիազորությունների շրջանակում շարունակելու ենք աջակցել մարզի բացառապես բոլոր համայնքներին և համայնքային ծառայողներին՝ լուծելու խնդիրներն ու իրականացնելու քաղաքացիների կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերը:
Մաղթում եմ անսպառ ուժ և արդյունավետ աշխատանք»։
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02