«Առաջարկում ենք, որ այս ծրագիրն իր ավարտից հետո վերածել մշտական պետական նպաստի, որը կշարունակվի նույն տրամաբանությամբ 3-րդ և հաջորդ երեխային 50 հազար դրամնի չափով մինչև 6 տարեկանը վճարել»,- կառավարության նիստում հայտնեց ԱՍՀ նախարար Արսեն Թորասյանը՝ զեկուցելով օրենսդրական փաթեթը։ Նա հիշեցրեց, որ կարգավորումը վերաբերում է ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխային տրվող պետական աջակցության ծրագրին, որը ավարտվում էր ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ին։ Թորոսյանը նշեց, որ հետվճարի դրույթը, որը հաջորդ տարի հունվարի 1-ից մտցվում է, գործելու է նաև այստեղ և ըստ նրա, 50-ը դառնում է 60 հազար։ «Գումարային 6 տարում դառնում է 4 մլն 320 հազար դրամ»,- ասաց Թորոսյանը՝ նշելով, որ այդ ծրագրով աջակցություն է ստանում 38.816 երեխա և մինչ օրս ծրագրի վրա 51.5 մլրդ են ծախսել»,-ասաց ԱՍՀ նախարարը։ Թորոսյանը նշեց, որ ներկայում գործում է երեխայի միանվագ ծննդյան նպաստները՝ հիշեցնելով, որ առաջին և երկրորդ երեխայի ծննդի դեպքում տրվում է 300 հազար դրամ, իսկ 3-4-ի դեպքում 1 մլն դրամ, իսկ 1.5 մլն դրամ 5-րդ և հաջորդ երեխայի դեպքում։
«Առաջարկում ենք բոլոր երեխաների ծննդի համար միանվագ օգնությունը սահմանել 500 հազար դրամ, ինչը նշանակում է, որ առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում ունենում ենք աճ»,- ասաց Թորոսյանը և ցանկանում էր շարունակել միտքը, որ նոր փոփոխությամբ դրանից հետո 3-րդ և 5-րդ ից հետո ծնված երեխաներին տրվող նպաստը համապատասխան 1 մլն և 1.5 մլն դրամից իջեցվում է 500 հազար դրամ։ Նիկոլ Փաշինյանը ընդհատեց Թորոսյանին՝ նշելով, որ բոլոր դեպքում էլ աճ է լինում, քանի որ այդ երեխաների համար մինչև 6 տարեկանը գործում է նաև ամսական 50 հազարական դրամները։ ԱՍՀ նախարարն ասաց, թե առաջարկվող կարգավորությումը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 1-ից և վերաբերում է նաև այս պահին հղի կանանց երեխաներին «Երրորդ կարգավորումը բոլոր տեսակի նպաստները և կենսաթոշակներն անկանխիկ դարձնելուն է վերաբերում»,- ասաց Թորոսյանը։
17:43
17:18
17:02
14:52
14:23
14:06
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44