Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ»․ Այս մասին ասված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տարածած հայտարարության մեջ։ «Հայտնում եմ, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի՝ իմ մասնակցությամբ 2023թ. օգոստոսի 1-ին և օգոստոսի 2-ին տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու ու դրանց վերաբերյալ պարզաբանումներ տալու, ինչպես նաեւ դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ ներկայացնելու եւ դիրքորոշումս ամբողջությամբ հիմնավորելու նպատակով իմ կողմից ս.թ. հուլիսի 15-ին և հոկտեմբերի 28-ին ԱԺ նախագահին հասցեագրված դիմումներին ի պատասխան նոյեմբերի 13-ին ստացել եմ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պատասխանը:
Դրանով ինձ փաստացի հայտնվել է, որ քննիչ հանձնաժողովի՝ Ազգային ժողովի նախագահին ուղարկված զեկույցը «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված զեկույցի իրավական կարգավիճակ չունի, հետևաբար՝ իմ մասնակցությամբ տեղի ունեցած նիստերի արձանագրություններին և հանձնաժողովի զեկույցին ծանոթանալու մասին իմ խնդրանքի կապակցությամբ կիրառելի չեն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը:
Նման պատասխան ստանալուց հետո դիմել եմ ինձ իրավաբանական օգնություն ցուցաբերող փաստաբանական խմբին, ստացել համապատասխան իրավախորհրդատվություն, որի հիման վրա եւ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը՝ ս.թ. նոյեմբերի 24-ին կրկին գրավոր դիմել եմ ԱԺ նախագահին՝ խնդրելով թույլատրել ծանոթանալ քննիչ հանձնաժողովի կողմից նախապատրաստված փաստաթղթին: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ հրապարակել փաստաբանական խմբի տրամադրած պարզաբանումն ամբողջությամբ, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի հետ նամակագրությունը»։
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02