«Փաստ» թերթը գրում է.
«Այն, որ Փաշինյանը ձգտում է պառակտում սերմանել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականության շարքերում, նորություն չէ: Նա ակնհայտորեն է դա անում, ինչ-ինչ եղանակներով գտնում է տարբեր եկեղեցականներ, նրանց, այսպես ասած, դարձնում է «նիկոլական»: Ու խնդրեմ, ինտենսիվ քննարկումներն ու թիրախավորումները պատրաստ են: Ջրեր պղտորելը, թշնամանք, ատելություն սերմանելը Փաշինյանի սիրելի հնարքներից է: Իսկ մեծ հաշվով, այդ ամենի նպատակը շատ հստակ է՝ թուլացնել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, քանդել այն՝ որպես համահայկական կառույց ու կազմակերպություն: Հիմա էլ Փաշինյանը ինտենսիվորեն կիրառում է թշնամանքի, ատելության, պառակտման, սադրանքների, մեղադրանքների, ստերի, վարկաբեկման ամբողջ գործիքակազմը: Մի կողմից, օրինակ՝ թշնամանք և ատելություն է սերմանում Ամենայն հայոց կաթողիկոսի և այն հոգևոր ու նաև աշխարհիկ գործիչների դեմ, որոնք բացեիբաց կանգնած են ՀԱԵ պաշտպանության դիրքերում: Աջուձախ ճնշում, կալանավորում է: Մյուս կողմից՝ Փաշինյանն, այսպես ասած, «իրենով անելով» մի քանի հոգևորականի, հանրության աչքին նաև նրանց է «փչացնում», այսպես ասենք՝ վարկաբեկում: Համենայն դեպս, նորմալ հայ մարդիկ այլևս վատ աչքով են նայում Փաշինյանի հետ համագործակցող հոգևորականներին: Թիրախավորում են նրանց, ովքեր սեղմել են Փաշինյանի ձեռքն ու, նրան միանալով, գործնականում դարձել մեղսակիցը՝ մեր Ազգային եկեղեցու դեմ իրականացվող արշավում: Այ, հենց դա էլ Փաշինյանի նպատակն է: Ու դժվար թե մեր այդ սակավաթիվ հոգևորականները չեն հասկանում, որ Փաշինյանի կողմից եկեղեցիներում անցկացվող քաղաքական միջոցառումներին մասնակցելով՝ իրենք վարկաբեկվում են: Որ Փաշինյանն իրենց ընդամենը օգտագործում է՝ Եկեղեցին զավթելու և կործանելու համար: Հետո իրենք Փաշինյանին պետք չեն լինելու: Գուցե և հասկանում են, իսկ թե ինչու են համաձայնում դառնալ գործիք, ժամանակը ցույց կտա: Այդուամենայնիվ, դեռ ուշ չէ, ու ինչպես տեղին ընդգծվել է նախօրեի եպիսկոպոսաց ժողովում, կարևոր է, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին: Այդպես է հնարավոր պահպանել մեր Եկեղեցին»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
20:17
20:02
13:17
13:03
12:55
12:02
10:21
10:11
10:02
13:53
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02