Իսրայելական զինուժը 738 անգամ խախտել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 10-ին դրա ուժի մեջ մտնելու պահից։ Այսպիսի տվյալներ է հրապարակել պաղեստինյան անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը։
Ըստ Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության՝ խոսքը միջադեպերի մասին է, որոնք ուղեկցվել են օդային հարվածներով և հատվածի խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակոցներով, ինչպես նաև բնակելի տարածքներում իսրայելական զինտեխնիկայի ներխուժմամբ տների և այլ քաղաքացիական շինությունների ապօրինի ավերումներով։
Մամուլի ծառայության պնդմամբ՝ այդ ընթացքում Գազայում Իսրայելի գործողությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 380-ը, տուժել է 980 մարդ, ևս 43-ը ձերբակալվել են իսրայելական զինվորականների կողմից։
Անկլավի իշխանությունները հրեական պետությանը մեղադրել են ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների «կոպիտ և համակարգված խախտումների» մեջ։
Մերձավոր Արևելքում իրավիճակը կտրուկ սրվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինված կողմնակիցների՝ Գազայի հատվածից իսրայելական տարածք ներթափանցելուց հետո, որն ուղեկցվել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններով և ավելի քան 250 պատանդների գերեվարմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն է սկսել անկլավում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և քաղաքական կառույցները և ազատ արձակել բոլոր առևանգվածներին։ Ըստ Գազայի առողջապահության նախարարության վերջին տվյալների՝ մարտական գործողությունների հետևանքով հատվածում զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը կազմել է մոտ 70 հազար, իսկ ավելի քան 171 հազարը ստացել են վիրավորում։
Ընթացիկ տարվա հոկտեմբերի 6-ին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները վերսկսել են Գազայում հակամարտության կարգավորման շուրջ անուղղակի բանակցությունները՝ Եգիպտոսի, Կատարի, ԱՄՆ-ի և Թուրքիայի միջնորդությամբ։ Հոկտեմբերի 9-ին հակամարտող կողմերը ստորագրել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ավելի վաղ ներկայացված խաղաղության ծրագրի առաջին փուլի իրականացման համաձայնագիրը։ Գազայում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ին։
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44