«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայողը չսպասեց՝ համակարգում բոլորելու աշխատանքի 30-ամյակը. նա մեկ տարի շուտ համակարգից դուրս եկավ ու դարձավ մարզպետի խորհրդական։ Խոսքը սեպտեմբեր ամսին Արմավիրի մարզպետի խորհրդական նշանակված Արամ Գրիգորյանի մասին է։ Ո՞վ էր Արամ Գրիգորյանը մինչև խորհրդական դառնալը։ 53-ամյա Արամ Գրիգորյանը 1994-1995 թվականներին աշխատել է Արմավիր քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում որպես վարպետ, ապա վարպետից կտրուկ դարձել էր ԱԱԾ աշխատակից՝ 1995-2024 թվականներին ծառայելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում։ Կոչումով պահեստազորի փոխգնդապետը 2024-2025 թվականներին աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա 2025 թվականի ապրիլի 2-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 12-ը աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի խորհրդական։ 15.09.2025 թվականին ՀՀ Արմավիրի մարզպետի որոշմամբ նա նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական: Արամ Գրիգորյանը նախկինում հայտարարագիր չի ներկայացրել. միայն 2025 թվականի հոկտեմբերին նա լրացրել է պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի և եկամուտների հայտարարագիր։ Մարզպետի խորհրդական դառնալուց մեկ ամիս առաջ, երբ Գրիգորյանը Մեծամոր համայնքի ղեկավարի խորհրդականն էր, ձեռք է բերել նոր անհատական բնակելի տուն։ Մինչ այդ Գրիգորյանն ունեցել է ևս 2 անշարժ գույք՝ 2022 թվականին ձեռք բերված «Հասարակական նշանակության շինություն» և 1990 թվականին ձեռք բերված բնակարան Արմավիր համայնքում։ Արամ Գրիգորյանը 2019 թվականին ձեռք է բերել Toyota մակնիշի մեքենա։ Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 3 մլն 541 հազար դրամ, 4,2 մլն դրամ հազմել են կանխիկ դրամական միջոցները։ Հաշվետու ժամանակահատվածի եկամուտները կազմել են 11 մլն 320 հազար դրամ, որից 1 մլն 450 հազար դրամը «այլ եկամուտ» է ԱԱԾ-ից, 1 մլն 440 հազար դրամը վարձակալության դիմաց ստացած եկամուտ է: 3 մլն 756 հազար դրամը Մեծամորի համայնքապետի աշխատակազմից է ստացված, իսկ 673 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «ԷՆԵՐԳՈՆՈՐՈԳԳԱՐԱՆՏ»-ից։ Խորհրդականի ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման օրվա դրությամբ կազմել է 1,5 մլն դրամ»։
11:03
10:48
10:35
10:17
10:02
09:47
09:35
09:17
09:02
18:02
17:43
17:39
17:38
17:21
17:02
16:52
16:34
16:16
15:56
15:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32