Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը հավակնում էր կրկին զբաղեցնել երկրի ղեկավարի պաշտոնը, պարտվել է փրայմերիզի առաջին փուլում ու դուրս մնացել նախագահական մրցապայքարից:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, Սարկոզիից առաջ են անցել նախկին վարչապետներ Ֆրանսուա Ֆիյոնը, որը, ի դեպ, համարվում է ռուսամետ թեկնածու, և Ալեն Ժուպեն: Նրանք միասին մրցելու են փրայմերիզի 2-րդ փուլում:
Իր աջակիցների առջև ելույթ ունենալու ժամանակ Սարկոզին ընդունել է կրած պարտությունն ու շնորհավորել Ֆիյոնին և Ժուպեին 2-րդ փուլ անցնելու կապակցությամբ: Նա նաև ասել է, որ փրայմերիզի 2-րդ փուլում քվեարկելու է Ֆիյոնի օգտին:
«Ուզում եմ ասել կնոջս՝ Կառլային, և երեխաներիս, որ զգում եմ, թե որքան շատ փորձությունների միջով եմ ստիպել նրանց անցնել: Հեշտ չէ ապրել մի մարդու հետ, որն իր շուրջ այդքան շատ կրքեր է բորբոքում: Ուստի՝ ժամանակն է, որ ես ապրեմ ոչ թե քաղաքական, այլ անձնական կյանքի կրքերով»,- ասել է Սարկոզին՝ հայտարարելով քաղաքականությունից հեռանալու որոշման մասին:
Աղբյուրը նկատում է, որ հաշվի առնելով գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի և իշխող Սոցիալիստական կուսակցության ցածր վարկանիշը՝ 2017թ. կայանալիք նախագահական ընտրություններում, ամենայն հավանականությամբ, հաղթելու է ընդդիմության թեկնածուն:
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
10:59
10:44
10:39
10:16
10:02
20:14
19:03
18:16
18:03
16:46
16:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02