ARM | RUS |

Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը նոր հեռանկարներ կբացի երիտասարդ երաժիշտների առաջ

25.12.25 | 18:34

Առաջին անգամ հայերեն է թարգմանվել Կարլ Ֆլեշի մոնումենտալ և շրջադարձային «Ջութակ նվագելու արվեստը» աշխատությունը, որը ջութակահարների կրթությանը վերաբերող հիմնարար դասագիրք է:

Այն առաջին անգամ հրատարակվել է 1923 թվականին և մնում է ջութակահարների կրթության անկյունաքարն ու լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհի երաժշտական ուսումնական հաստատություններում: Այս մեթոդական ձեռնարկը պատասխանում է գործիքին տիրապետելու բոլոր հարցերին՝ առաջարկելով տեխնիկայի զարգացման համակարգված մոտեցում՝ ձայնի արտաբերումից մինչև մատների և աղեղի ճկունությունը և հոգեբանական պատրաստվածությունը։ Ֆլեշի սկզբունքների ըմբռնումը կարող է զգալի կերպով բարելավել թե՛ կատարելագործվող մասնագետի, թե՛ առաջադեմ ուսանողի կատարողական մակարդակը:

«Ջութակ նվագելու արվեստը» աշխատության գերմաներեն նոր հրատարակությունը 2020-ին խմբագրել են Մաքսիմիլիան Սիմոնը և Նադին Կոնտինին։ Գերմաներենից հայերենի թարգմանիչն ու գլխավոր խմբագիրը ջութակահար, Դետմոլդի կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Բադալյանն է:Հայերեն թարգմանությունը հրատարակվել է Բեռլինի Ries & Erler հրատարակչության հետ կնքված լիցենզային պայմանագրով։ Այս շրջադարձային կարևորություն ունեցող նախագիծն իրականացվել է Primavera Foundation of Armenia բարեգործական հիմնադրամի կողմից՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ՝ «Ամարյան» բարեգործական հիմնադրամի, Apricot Capital-ի և Balchug Capital-ի ֆինանսական աջակցությամբ։Հովանավորների որոշմամբ՝ «Ջութակ նվագելու արվեստը» ձեռնարկի հայերեն թարգմանված տարբերակն անվճար կտրամադրվի Հայաստանի կոնսերվատորիաներին, երաժշտական քոլեջներին և դպրոցներին: Այս նշանակալից առիթով «Արամ Խաչատրյան» համերգասրահում հրավիրվել էր մամուլի ասուլիսի, որին ներկա էին ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, ջութակահարներ Մաքսիմիլիան Սիմոնը և Արամ Բադալյանը, ինչպես նաև «Պրիմավերա» բարեգործական մշակութային հիմնադրամի համահիմնադիր Ելենա Յակովլևան և «Ամարյան» բարեգործական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լենա Գյուլխասյանը:Հարցին, թե որպես ջութակահար-դիրիժոր ինչ նշանակություն ունի Էդուարդ Թոփչյանի համար Կարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մեթոդական ձեռնարկը՝ Թոփչյանը պատասխանեց. «Հրաշալի աշխատանք է արվել «Պրիմավերա» հիմնադրամի կողմից՝ Ելենա Յակովլևայի գլխավորությամբ: Այժմ Կարլ Ֆլեշի այս հիմնարար աշխատությունը հասանելի է հայ մասնագետներին մայրենի լեզվով, ինչի առթիվ շնորհավորում եմ կոլեգաներիս: Որպես ջութակահար՝ մի քանի տաղանդավոր աշակերտներ եմ ունեցել, որոնց թվում է նաև իմ կինը՝ Անուշ Նիկողոսյանը, և դասավանդելիս շատ եմ օգտվել այս գրքի գերմաներեն տարբերակից, հատկապես, վարժությունների և գամմաների գրքից, որն առաջիկայում նույնպես կթարգմանվի հայերեն՝ «Պրիմավերա» հիմնադրամի ջանքերով: Հսկայական աշխատանք է արված, որը բարձր է գնահատվել մասնագետների կողմից, ինչպիսին է օրինակ` Աննե-Սոֆի Մուտտերը, որի ուղերձը կա գրքի սկզբում, ուրախ եմ, որ նախաբանը գրելու պատիվն էլ վստահվել է ինձ։ Դեկտեմբերի 24-ին մեծ համերգով կնշենք այս նշանակալից իրադարձությունը, բնականաբար, կհնչեն ջութակի կոնցերտներ՝ Բրուխի թիվ 1 և Կորնգոլդի Ջութակի կոնցերտները, ի դեպ, Կորնգոլդինը Հայաստանում երկրորդ անգամ է հնչելու, մինչ այդ, նվագախումբը կողջունի ունկնդրին Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա» նախերգանքի կատարմամբ»:

«Ամարյան» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը՝ Լենա Գյուլխասյանը նշեց, որ հիմնադրամի համահիմնադիրներ Դավիթ և Վարդան Ամարյանները, լինելով խոշոր գործարարներ, ռազմավարական են համարում մշակույթի և կրթության ոլորտում նույնպես անել երկարաժամկետ ներդրումներ, որոնց արդյունքում կստեղծվի մնայուն արժեք, որը հիմնարար օգուտներ կբերի ոլորտին՝ տվյալ դեպքում Հայաստանում ջութակի դպրոցի զարգացմանը: «Մեզ համար սկզբունքային է նաև այն, որ ձեռնարկը բոլոր մասնագետներին տրամադրվելու է անվճար: Այս անգնահատելի ձեռքբերումը պրակտիկ գործունեությամբ ամրապնդելու համար նաև հովանավորելու ենք Մաքսիմիլիան Սիմոնի և Արամ Բադալյանի վարպետության դասերը, որոնք ծրագրված են անցկացնել Երևանում և Գյումրիում: Իհարկե, դեկտեմբերի 24-ի «Ջութակ նվագելու արվեստը» խորագրով համերգով էլ հանդիսավոր կերպով կնշենք այս պատմական իրադարձությունը»,- եզրափակեց տիկին Գյուլխասյանը:

Ելենա Յակովլևայի խոսքով՝ ակադեմիական ոլորտին վերաբերող մասնագիտական-ուսումնական ձեռնարկ հրատարակելն ահռելի մեծ աշխատանք է: Ծրագիրն իրականություն դարձնելու համար 7 ամիս շարունակ աշխատել է 20 բարձրակարգ մասնագետ: Գիրքը լույս է տեսել 300 օրինակով, գերմանական հրատարկչության հետ 500 օրինակ տպելու համաձայնություն կա, և եթե հարկ լինի, կհրատարակեն մնացած 200 օրինակը ևս:Գրքի գերմաներեն նորացված հրատարակության խմբագիր Մաքսիմիլիան Սիմոնն անդրադառնալով մասնագիտական որոշ նրբություններ՝ նշեց. «Մեր մասնագիտության մեջ դժվար է ամեն ինչ բառերով բացատրել, առավել ևս ասելիքդ հասցնել աշակերտին: Շատ կարևոր է հասնել գործիքի գեղեցիկ, ազնվական, հարուստ հնչողությանը, բայց տեխնիկապես ինչպե՞ս է դա հնարավոր իրագործել, այս գրքում դա շատ պարզ ու հստակ է բացատրված, և այդպես, բազում հմտություններ ու հնարքներ, որոնց պետք է տիրապետի ջութակահարը: Ինձ համար Հայաստանի հետ կապը շատ յուրահատուկ նշանակություն ունի: Լինելով «Պրիմավերա» հիմնադրամի ջութակի բաժնի ղեկավարը՝ վարպետության դասերով շատ եմ շրջել Հայաստանի երաժշտական ուսումնական հաստատություններով և հասկացել եմ, որ ամեն տեղ կա ինֆորմացիայի, մեթոդական ձեռնարկի պակաս, որի վրա կհիմնվեն մասնագետները: Այս առումով Կարլ Ֆլեշի գրքի հայերեն թարգմանությունը լավագույն որոշումն էր. այն բոլոր ժամանակների ամենահեղինակավոր ուսումնական մեթոդներից է»:Ամփոփելով ասուլիսը՝ Արամ Բադալյանը շեշտեց, որ գրքի թարգմանության վրա աշխատելիս ամենադժվարը գերմաներենի գեղեցկության փոխանցման և հասկանալի շարադրման մեջ ընտրությունն էր:

«Թե՛ Ֆլեշի, թե՛ Մաքսիմիլիանի մոտ շատ գեղեցիկ լեզվով են մտքերը շարադրված, հայերեն տարբերակում ես ընտրեցի միջին ճանապարհը, որ լինի բավարար գեղեցիկ, միևնույն ժամանակ, ժամանակակից ընթերցողի համար պրակտիկ և հասկանալի: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո ես և իմ հայ ընկերներն ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի յուրաքանչյուրս մեր ոլորտում օգտակար լինենք մեր հայրենիքին: Երբ Յակովլևայի կողմից ստացա գիրքը թարգմանելու առաջարկությունը, շատ ոգևորվեցի այդ գաղափարով ու անմիջապես համաձայնվեցի: Իհարկե, այդ ժամանակ չէի պատկերացնում աշխատանքի ողջ ծավալը, արդյունքում ես ամիսներ եմ լուսացրել այս թարգմանության վրա, բայց արդյունքն արժեր ներդրած բոլոր ջանքերը»:


Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է զոհվել

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է...

18:18

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է ստորագրվել

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է...

17:39

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության...

17:02

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...

16:25

Դատախազությունը բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման դատավճռի դեմ

Դատախազությունը բողոք կներկայացնի պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակցի արդարացման...

15:56

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

«Արզնի» ապրանքանիշի ձվերը թարմ չեն եղել. ՍԱՏՄ

15:55

Կապանում մարտի 27-ին թափվել է մարտ ամսվա տեղումների նորմայի 75%-ը. Լևոն Ազիզյան

Կապանում մարտի 27-ին թափվել է մարտ ամսվա տեղումների նորմայի 75%-ը. Լևոն...

15:38

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է, մեղադրանքը վերաորակվել է. փաստաբան

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանն արդարացվել է, մեղադրանքը...

15:21

Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են հասցվել տարբեր քաղաքների և ռազմական օբյեկտների

Մերձավոր Արևելքում նոր հարվածներ են հասցվել տարբեր քաղաքների և ռազմական...

14:49

Ոստիկանությունից ինչո՞ւ են զանգում  ՀՀ քաղաքացիներին. մանրամասներ

Ոստիկանությունից ինչո՞ւ են զանգում ՀՀ քաղաքացիներին....

14:33

Եթե Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել՝ ուրեմն տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին. Ռուբեն Ռուբինյան

Եթե Ալեն Սիմոնյանն օրենք է խախտել՝ ուրեմն տղամարդիկ պետք է մի հազար անգամ նստած-հելած լինեին....

14:25

Կապանում գետը չի վարարել․ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը

Կապանում գետը չի վարարել․ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի...

14:06

Զինվորների ծնողները գիշերը հանգիստ են քնում, բայց ընդդիմադիրներն ուզում են միայն իրենք հանգիստ քնելու հնարավորություն ունենալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Զինվորների ծնողները գիշերը հանգիստ են քնում, բայց ընդդիմադիրներն ուզում են միայն իրենք հանգիստ...

13:36

«Իմ ունակություններն ավելի գործադիրի են». Ավինյանը՝ Աժ–ում իր հայտնվելու հնարավորության մասին

«Իմ ունակություններն ավելի գործադիրի են». Ավինյանը՝ Աժ–ում իր հայտնվելու հնարավորության...

13:08

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը. Սամվել Բաբայան

Դադարեցրե՛ք այս անիմաստ վազքը. ձայներ փոշիացնելով՝ դուք պարզապես սպասարկում եք պետության անկումը....

13:08

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը արմավիրցիները բարձրաձայնել են սոցիալական ու գյուղատնտեսական խնդիրների մասին (Տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը արմավիրցիները բարձրաձայնել են սոցիալական ու գյուղատնտեսական...

12:49

Փաշինյանը պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա, իրենք են Արցախի հարցից փախչել. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանը պետք է ներողություն խնդրի և հրաժարական տա, իրենք են Արցախի հարցից փախչել. Տիգրան...

12:23

Որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը. Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին

Որևիցե մեկը թող չխաբնվի մեր դաստիարակությանը. Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի...

12:05

Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում է

Գետերը վարարել են՝ չմոտենալ. Սյունիքի մարզպետը զգուշացնում...

11:27

ԱՄԷ-ն պատրաստ է ռազմածովային ուժեր գործադրել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար. FT

ԱՄԷ-ն պատրաստ է ռազմածովային ուժեր գործադրել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու...

11:08

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44