ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի և կողմից 2025 թ․ դեկտեմբերից սկսվել են մանր եղջերավոր կենդանիների արյունառման աշխատանքները «Հայաստանի Հանրապետությունում մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագրի» շրջանակներում նախատեսված համայնքներից:
Նմուշառված արյան՝ լաբորատոր փորձաքննությամբ ստացված արդյունքները պարբերաբար կներկայացվեն Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը (WOAH)՝ Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու համար։
Մանր եղջերավորների (ոչխարներ, այծեր) ժանտախտը սուր և ենթասուր ընթացող վիրուսային հիվանդություն է, որը բնութագրվում է բարձր ջերմությամբ, քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթի խոցային ախտահարմամբ, աղիների և լիմֆատիկ համակարգերի հեմոռագիկ բորբոքմամբ, արյունային լուծով, աչքի եղջերաթաղանթի բորբոքումով և թոքաբորբով:
Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային իրավիճակը և այն հանգամանքը, որ այս հիվանդության ներթափանցման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը գտնվում է բարձր ռիսկային գոտում, մանր եղջերավոր կենդանիների ժանտախտ հիվանդության շճահետազոտության ծրագիրը կունենա առնվազն երեք տարվա տևողություն՝ արդյունքների վերլուծության հիման վրա ամենամյա հնարավոր վերանայման հնարավորությամբ:
Ծրագրի իրականացման նպատակներն են՝
գնահատել հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը,
ապահովել ՄԵԿԺ-ի նկատմամբ անասնահամաճարակային կայուն իրավիճակ,
նպաստել Հայաստանի Հանրապետությունը ՄԵԿԺ հիվանդությունից զերծ երկիր ճանաչելու գործընթացին։
Առաջին անգամ՝ 1940 թվականին, Աֆրիկայում այս հիվանդությունը բնորոշվել է որպես խոշոր եղջերավոր կենդանիների ժանտախտ, սակայն, հաշվի առնելով հարուցչի իմունակենսաբանական առանձնահատկությունները, 1980 թվականին Նիգերիայում կայացած միջազգային գիտաժողովում այն պաշտոնապես ճանաչվել է որպես մանր եղջերավորների ժանտախտ հիվանդություն:
Ժանտախտի հարուցիչը 60օ C տաքացման դեպքում ոչնչանում է 5-10 րոպեում: Ցածր ջերմաստիճանի՝ -20օ C–ի դեպքում վիրուսը պահպանվում է 4-7 ամիս: 25-300 C ջերմաստիճանի պայմաններում կենդանու դիակում հարուցիչը կենսունակ է 20-30 ժամ: Գոմաղբում վիրուսը կենսունակ է մինչև 30 ժամ, իսկ արոտավայրում՝ մինչև 36 ժամ:
Վարակված կամ հիվանդ կենդանիների աղացած մսի մեջ վիրուսը կենսունակ է 28 օր:
Հիվանդության կլինիկական նշաններն են՝ ախորժակի նվազումը, ջերմաստիճանի բարձրացումը 41-42.5օ C, լարինգոֆարինգիտը, թարախային, արյունային լուծը, շնչահեղձությունը, սուր թոքաբորբը: Այս հիվանդությունը մարդու առողջության համար վտանգ չի ներկայացնում:
Հիվանդության պատճառած տնտեսական վնասն առաջանում է կենդանիների անկումից (50-100%), կաթնատվության նվազումից, քաշաճի և բրդի կորստից:
18:16
18:02
17:44
17:29
17:13
16:08
15:58
15:56
15:50
15:19
15:08
14:55
14:36
14:14
14:03
13:58
13:45
13:33
12:19
11:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44